Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի աշխատանքի շրջանակում կայացել է հանդիպում Հայաստանի պետական հատվածի և գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ

19 Փետրվարի, 2021

Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհրդի աշխատանքի շրջանակում փետրվարի 18-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանում ԱՄՆ առևտրի պալատի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր հանդիպում Հայաստանի պետական հատվածի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ` ԱՄՆ արտահանման-ներմուծման խոչընդոտների բացահայտման և քննարկման նպատակով։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնյաներ և գործարարներ։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Վարոս Սիմոնյանը տեղեկացրել է, որ Հայաստանի և ԱՄՆ միջև գործում է  Առևտ­րի և ներդ­րում­նե­րի շր­ջա­նա­կային համաձայ­նագ­իրը  (ԱՆՇՀ-TIFA), որի շրջանակներում ստեղծվել է համատեղ խորհուրդ՝ առևտրատնտեսական համագործակցությունը խթանելու համար։ Նա նաև ավելացրել է, որ այս քննարկումը կազմակերպվել է առկա համագործակցությունն ու երկու երկրների գործարարների միջև կապերն ակտիվացնելու նպատակով՝ առաջիկա հայ-ամերիկյան գործարար միջոցառմանն ընդառաջ։

«Մեր այսօրվա հանդիպման հիմնական նպատակն է՝ հասկանալ, թե ինչ խոչընդոտների է հանդիպում բիզնեսը ԱՄՆ շուկա մտնելիս և ինչպես կարող է պետությունն աջակցել բիզնեսին մուտք գործելու մյուս երկրների շուկաներ, ավելի լավ ներկայացնելու մեր գործարարներին ԱՄՆ գործարարներին և ձևավորել թիրախային օրակարգ առաջիկա գործարար «կլոր սեղանի» ընթացքում մեր գործընկերներին  ներկայացնելու և քննարկելու, ինչպես նաև խնդիրներին պետական մակարդակով լուծում տալու համար», - նշել է նախարարի տեղակալը։

Վարոս Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գործարար համայնքի ներկայացուցիչներին  մասնակցության համար՝ նշելով, որ ակնկալում է անկեղծ քննարկում։

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի գործադիր տնօրեն Կարինե Սարգսյանը ևս շնորհակալություն է հայտնել պետական-մասնավոր հատված հրաշալի համագործակցության համար, նշել, որ, համավարակով պայմանավորված, միջոցառումների անցկացման հնարավորությունները սահմանափակ էին, իսկ օնլայն տարբերակով միջոցառումների անցակումն այնքան էլ արդյունավետ չէ։ Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում են ֆրենչայզինգի համաժողով անցկացնել, փորձելու  են ավելի ակտիվացնել գործակցությունը ԱՆՇՀ-TIFA-ի շրջանակում, կազմակերպել միջոցառումներ հայ-ամերիկյան գործարար կապերի ակտիվացման համար։

Գործարարները հիմնականում առանձնացրել են տեխնիկական, փաստաթղթային, լոգիստիկ խնդիրները` մասնավորապես կապված մսամթերքի արտահանման, բեռնափոխադրումների իրականացման, բեռնափոխադրումների գների բարձրացման, ծանրոցների և փոստային առաքումների մասով, գինու արտահանման դեպքում REF կոնտեյներների բացակայություն, աշխարհագրական տեղանունների մակնշման, սերտիֆիկատների, որակի հավաստագրեր ստանալու գործընթացում լաբորատոր փորձաքննության անհասանելիության և մեծ ծախսերի հետ կապված, Էլեկտրոնային հարթակներից գնումների իրականացման, մտավոր սեփականության պաշտպանության հետ կապված խնդիրները, ԱՄՆ ներմուծման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության պակասը, մի շարք այլ հարցեր։

Ծավալված բովանդակալից և արդյունավետ քննարկման ժամանակ գործարար համայնքի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են իրենց գործունեության ընթացքում հանդիպող խնդիրներն ու խոչընդոտները, փորձել համատեղ գտնել դրանց վերացման ուղիները, առաջարկել հնարավոր լուծումներ:

Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները դարձնել պարբերական, անհրաժեշտության դեպքում ստեղծել աշխատանքային խմբեր, կազմակերպել առանձին ոլորտային հանդիպումներ նախարարությունների, Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների մասնակցությամբ:


2015թ. մայիսի 7-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև  ստորագրվել է առևտրի և ներդրումների շրջանակային Համաձայնագիրը` հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության ամրապնդման և հետագա խորացման, կողմերի միջևապրանքների և ծառայությունների առևտրի ընդլայնման ու դիվերսիֆիկացման, գործարար նախաձեռնությունների ակտիվացման նպատակով: Համաձայնագրով հիմնվել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով Խորհուրդ, որը նախագահում են հայկական կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ամերիկյան կողմից` ԱՄՆ Առևտրի ներկայացուցչի գրասենյակը: Համատեղ խորհրդի նպատակներն են` երկու Կողմերի առևտրային և ներդրումային հնարավորությունների ընդլայնումը և հնարավոր խոչընդոտների բացահայտումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մտավոր սեփականությունը, գործարար միջավայրը, աշխատողների իրավունքները, հարցեր, որոնք ներառված չեն երկրների միջև կնքված ներդրումային համաձայնագրում և այլն:
Խորհրդի անդրանիկ նիստը կայացել է 2015 թ. նոյեմբերի 17-ին Երևանում,երկրորդ նիստը 2018թ. մարտի 19-ին`  Վաշինգտոնում: 2020թ.-ի եպտեմբերի 15-ին կայացել է Հայաստան-ԱՄՆ առևտրի և ներդրումների համատեղ խորհրդի  երրորդ առցանց նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄՆ միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացվող հարցեր աշխատանքի, առևտրի տեխնիկական խոչընդոտների, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող Արտոնությունների ընդհանրացված համակարգ (GSP) ծրագրի, ԱՄՆ ներմուծման սանիտարական և բուսասանիտարական պահանջների, ԱՀԿ շրջանակներում ընթացող բանակցությունների, առևտրային դիվանագիտության ոլորտում համագործակցության, ինչպես նաև COVID-19-ի առնչությամբ ոլորտային համագործակցության հնարավոր ուղղությունների և այլնի վերաբերյալ։ 2021թ. Մարտին նախատեսվում է  անցկացնել Հայաստան-ԱՄՆ գործարար կլոր սեղան: 

Հայաստանում 2021թ․ նախատեսվող ցուցահանդես-տոնավաճառների ցանկ

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542 503, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00