Էկոնոմիկայի նախարարը ծանոթացել է Սյունիքի մարզի տնտեսական իրավիճակին

22 Հունվարի, 2021

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 18-ից 19-ը աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։ Այցի նպատակն էր ծանոթանալ Սյունիքի տնտեսական իրավիճակին և քննարկել համագործակցության հնարավորությունները․ «Սյունիքի բնակչությունը և բիզնեսը նոր մարտահրավերների առաջ են կանգնած, բնականաբար ես, որպես էկոնոմիկայի նախարար, պետք է տեսնեի իրավիճակը և փորձեի հասկանալ, թե ինչ կարող ենք անել մենք՝ նախարարությունը, որպեսզի օգնենք հաղթահարել պատերազմի հետևանքները և պահպանել մարզի ամրությունը», - ասել է Վահան Քերոբյանը։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ նախարարն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, Մեղրու չրերի և մթերման կենտրոն, Ագարակի ՊՄԿ ՓԲԸ, Մեղրու պահածոների գործարան:

Վահան Քերոբյանը մանրամասն հետաքրքրվել է կազմակերպությունների գործունեությամբ և խնդիրներով, պատրաստակամություն հայտնել ըստ անհրաժեշտության ցուցաբերելու հնարավոր օժանդակություն։ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկումը  նախարարը դիտարկել է որպես շուտափույթ լուծում պահանջող առաջնահերթ խնդիր։ Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում այնտեղ փոփոխությունները տեսանելի կլինեն։

Սյունիքի մարզպետարանում մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի, մարզպետարանի պատասխանատու աշխատակիցների հետ քննարկվել են մարզի տնտեսական, այդ թվում՝ գյուղատնտեսական խնդիրները․ ոռոգման ջրի, անասնագոմերի կառուցման, կերային բազայի ապահովման, սնանկացած ընկերությունների առողջացման ու վերագործարկման և բազմաթիվ այլ հարցեր։

Վահան Քերոբյանը նշել է, որ նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի մեծ մասը պահանջարկ է ունեցել և պետք է ջանքեր գործադրել դրանք շարունակելու, նաև ունենալու նոր՝ ավելի հասցեական, ավելի լավ ծրագրեր գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնելու համար։ «Մեր քաղաքականության առանցքը պետք է լինի բարձր արտադրողականությամբ և հնարավորինս խոշոր տնտեսությունների ստեղծումը, անհրաժեշտ է մեծացնել գրավչությունը դեպի խոշոր գյուղատնտեսությունը։ Բնականաբար, շատ մարդ չի կարող զբաղվել նման գյուղատնտեսությամբ, դրա համար պետք է ստեղծենք նաև բազմաթիվ այլ՝ ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր, որպեսզի մարդիկ պարտադրված չլինեն զբաղվելու մանր գյուղատնտեսությամբ», - ասել է էկոնոմիկայի նախարարը։ 

Հաշվի առնելով գյուղատնտեսական սեզոնի մեկնարկը, որոշվել է շատ կարճ ժամանակում բոլոր համայնքներից հավաքագրել առաջարկություններ, հասկանալ, թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի նախարարությունը համապատասխան գործողություններ ձեռնարկի։

Վահան Քերոբյանը, փոխնախարար Արման Խոջոյանի ուղեկցությամբ, հանդիպում է ունեցել նաև Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հետ, «Գորիս» հյուրանոցի սեփականատեր Սենիկ Ջուլհակյանի հետ, այցելել «Լամաքս գրուպ» կաթնամթերքի և մսամթերքի արտադրության ՍՊԸ ֆերմերային տնտեսություն, «Սյունիք ֆուդ» ընկերություն։

Բոլոր հանդիպումների ժամանակ քննարկվել են կուտակված խնդիրները և դրանց լուծման ճանապարհին Էկոնոմիկայի նախարարության աջակցության հնարավորությունները։ Նախարարը շեշտել է, որ խոչընդոտները պետք է վերացվեն գործարարների առջևից, նաև նշել, որ համայնքները պետք է ընկալեն գործարարներին որպես ներդրողներ և աշխատեն նրանց հետ։

 

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

ԵՄ արտահանում ԵՄ «GSP+» REX միջոցով

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Հայաստանի հողերի տեղեկատվական համակարգ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Աջակցություն զբոսաշրջության ոլորտի ներդրումային ծրագրերին

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐԳԵԼՔ

(+374 11) 597 150, (+374 11) 597 153

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 542 503, (+374 11) 297 428

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00