Թարմ և մատչելի գյուղմթերք անմիջապես արտադրողից․ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը

10 Օգոստոսի, 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում օգոստոսի 8-ին վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:

Նախկինում տոնավաճառը կազմակերպվում էր Կասյան փողոցին հարող հրապարակում, սակայն քննարկումների արդյունքում առավել նպատակահարմար է համարվել այն կազմակերպել «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում։

Տոնավաճառի բացմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Տիգրան Գաբրիելյանը: Փոխնախարարները շրջել են տոնավաճառի տաղավարներով, կատարել գնումներ և զրուցել ֆերմերների հետ, որոնք մայրաքաղաք են ժամանել հանրապետության տարբեր մարզերից և տոնավաճառին ներկայացնում են բացառապես իրենց արտադրանքը:

«Ոմանք մտահոգություն ունեին, որ այստեղի տոնավաճառը արդյունավետ չի գործի, սակայն այսօրվա շրջայցի ընթացքում նկատեցինք, որ դեռ մի քանի ժամ է, ինչ այն մեկնարկել է, սակայն որոշ ֆերմերներ արդեն իսկ ամբողջությամբ իրացրել են իրենց գյուղմթերքը։ Սա ուրախալի ազդակ է, որ շուկան գործարկելու ուղղությամբ մեր բոլոր նպատակները կարծես թե հաջողությամբ են պսակվում», - շրջայցի ընթացքում նշել է Արման Խոջոյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ նախորդ տարիներին նախարարության կողմից տրամադրված այլ անվճար պարագաների հետ մեկտեղ շուկայի աշխատանքներն ապահովելու համար կտրամադրվի 10 մլն դրամի անվճար գույք՝ մոտ 200 վաճառասեղան, 75 վրան և 100 կշեռք, սայլակներ, ինչը լրացուցիչ աջակցություն կլինի տոնավաճառում իրենց գյումթերքը ներկայացնող ֆերմերների համար։

Վերավաճառքի դեպքերը բացառելու նպատակով վաճառողներին կտրամադրվեն նաև անվանական քարտեր, որոնց վրա նշված կլինի, թե նրանք որ մարզից ու համայնքից են։

Ընդգծելով, որ տոնավաճառին կարող են մասնակցել ֆերմերներ ՀՀ բոլոր մարզերից՝ փոխնախարարը նաև հավելել է, որ եթե ցանկացողները շատ լինեն,  ստեղծված են բոլոր պայմանները տոնավաճառն ընդարձակելու և այն շուրջ 200 լրացուցիչ վաճառասեղաններով համալրելու համար։

Շուկայի գործունեության ընթացքում անվտանգության ապահովումը և տարածքում հասարակական կարգի պահպանումը վերահսկվելու է ոստիկանության կողմից:

Տոնավաճառին մասնակից բոլոր ֆերմերներին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրվել են նաև ախտահանիչ նյութեր և դիմակներ։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00