Սևան ազգային պարկի տարածքում հանդիսավոր բացվել է հայ-բելառուսական բարեկամության անտառը

13 Մարտի, 2020

Մարտի 13-ին Սևան ազգային պարկի տարածքում տեղի է ունեցել հայ-բելառուսական բարեկամության անտառի հանդիսավոր բացման արարողությունը։

Միջոցառումը կայացել է հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի շրջանակներում:

Բարեկամության անռառի հանդիսավոր բացումը կատարել են հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան։

 «Հայաստանում առաջին անգամ եմ ծառ տնկում, սակայն իմ կյանքում շատ ծառեր եմ տնկել։ Ինձ համար շատ կարևոր և ողջունելի է, որ Հայաստանում մեծ ուշադրություն  է դարձվում անտառների ավելացմանը և ծառերի տնկմանը։ Կարծում եմ, որ  հասարակությունը կաջակցի այս նախաձեռնությանը և ակտիվորեն կներգրավվի գործընթացին։ Մենք էլ,  որպես գործընկերներ, կանենք հնարավորինը մեր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար՝ տնկիների տրամադրում, տեխնոլոգիաների փոխանակում և այլն», - ասել է Վիտալի Դրոժժան:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը տեղեկացրել է, որ  ծառերի տունկն իրականացվել է 2018 թվականի աշնանը՝ մոտ 10 հա տարածքի վրա և ավելացրել, որ տարիներ անց այստեղ նորից անտառ կլինի։ Անդրադառնալով 2020 թվականի 10 մլն ծառ տնկելու ծրագրին՝ նա նշել է, որ բելառուսական կողմի հետ արդեն իսկ պայմանավորվածություններ կան նոր տնկիների տրամադրման վերաբերյալ։ 

Միջոցառմանը մասնակցել են Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը, Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը, բելառուսական պատվիրակության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի, Սևան ազգային պարկի ներկայացուցիչներ: 

Հայ-բելառուսական բարեկամության անտառը հիմնադրվել է 2018 թվականին, երբ  Առևտրատնտեսական համագործակցության հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակում բելառուսական կողմը Հայաստանին անհատույց նվիրել էր 50․000 հատ սոճու տնկի։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00