Էկոնոմիկայի նախարարությունը և «Կանգուն – փորձագետների ակումբ» ՀԿ-ն կհամագործակցեն Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ

03 Փետրվարի, 2020

Էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել է համագործակցության հուշագիր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Կանգուն – փորձագետների ակումբ» գործարարության զարգացման հասարակական կազմակերպության միջև։ Փաստաթուղթը ստորագրել են Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և «Կանգուն – փորձագետների ակումբի» նախագահ Ալեքսանդր Գրիգորյանը։

Հուշագրով կողմերը պայմանավորվել են համագործակցել Հայաստանի  ներդրումային միջավայրի բարելավման, ներդրումային դաշտի գրավչության բարձրացման, ներդրումների համար նոր ոլորտների բացահայտման ուղղությամբ՝ ուշադրության կենտրոնում պահելով փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացումը: Կողմերի համաձայնեցված և կառուցողական փոխգործակցության առանցքը լինելու է դեպի Հայաստան նոր ներդրումների ներգրավումը։

«Կանգուն – փորձագետների ակումբը»  կաջակցի նախարարությանը և Ներդրումների աջակցման կենտրոնին ներդրումային ծրագրերի ուսումնասիրման, գնահատման, կազմման, ներդրումային նոր հնարավորությունների բացահայտման, ներդրումների ներգրավման գործընթացում, նաև կտրամադրի նախարարությանն անհրաժեշտ խորհրդատվություն։ 

Նախարար Տիգրան Խաչատրյանը միջոցառման ընթացքում նշել է, որ հուշագրի ստորագրումը ոչ թե երկխոսության սկիզբ է, այլ արդեն իսկ կայացած փոխգործակցության արդյունք։

Կողմերը քննարկել են առաջիկա անելիքները, ծրագրերի փաթեթավորման գործընթացը, ինչպես նաև նախարարության՝ մի քանի ուղղություններով խորհրդատվական տեսակետներ ստանալու ներկա կարիքները։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00