Գլխավոր

ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

Փոքր և միջին ձեռնարկատիրություն

Պետություն-մասնավոր երկխոսություն 

 

ԿԱՆԱՉ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

 

 

 

ՓՄՁ Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացման, ներառականության և կայուն զարգացման ապահովման կարևորագույն գործոններից է: ՀՀ Կառավարության 2019 թվականի ծրագրում մեծապես կարևորվում է ՓՄՁ զարգացումը, որը համարվում է ներառական տնտեսական աճի նախադրյալ։

2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ սահմանումը աշխատողների միջին ցուցակային թվաքանակի մասով համապատասխանեցվել է Եվրամիության անդամ երկրներում գործող ՓՄՁ սահմանման հետ, որի համաձայն, ՓՄՁ սուբյեկտները  վարչական նպատակներով դասակարգվում են ըստ ստորև ներկայացված չափանիշների.

2018 թվականին «Աջակցություն ՓՄՁ Զարգացմանը Հայաստանում»  ծրագրի շրջանակում, առաջին անգամ ԱՐՄՍՏԱՏ-ի կողմից պատրաստվել և  հրապարակվել է «ՓՄՁ Հայաստանի Հանրապետությունում․ 2018» տեղեկագիրը։ Շարունակաբար 2019 թվականին հրապարակվել են 2018 թվականն ամփոփող տեղեկագիրը,  որի հիմնական ցուցանիշները ներկայացված են ստորև: Հրապարակման մեջ օգտագործվել է ՓՄՁ դասակարգումը բացառապես աշխատողների թվաքանակով որոշվող չափերով՝ համաձայն վիճակագրական նպատակներով ՓՄՁ դասակարգման համար կիրառվող միջազգայնորեն ընդունված չափորոշիչների:

2018 թվականին գերփոքր, փոքր և միջին կազմակերպությունների կողմից արտադրված ավելացված արժեքի կշիռը ՀՀ  ընդհանուր տնտեսության ՀՆԱ-ում կազմել է 23.6 տոկոս։

2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում գործող ՓՄՁ շրջանակի տնտեսվարողների քանակը կազմել է 68780, որից միայն 126-ն են (շուրջ 0.18 տոկոս) դասվել որպես խոշոր տնտեսվարողներ։ ՓՄՁ-ների 52.1 տոկոսը գործունեություն են ծավալում Երևանում:

ՀՀ  ՓՄՁ ոլորտի տնտեսվարողների մեկ վարձու աշխատողի հաշվով ստեղծված ավելացված արժեքը 2018 թվականին տարեկան կտրվածքով կազմել է շուրջ 6.66  մլն ՀՀ դրամ (շուրջ 13.7 հազ. ԱՄՆ դոլար), խոշոր ընկերություններում այն կազմել է 9.55 մլն ՀՀ դրամ (մոտ 19.7 հազ. ԱՄՆ դոլար): Ստորև աղյուսակում ներկայացված են 2018թ. ՓՄՁ արտադրողականությունն ըստ ոլորտների․

Հայաստանում 1000 բնակչի հաշվով ՓՄՁ միջին խտությունը ցածր է և կազմում է 23.1: ՓՄՁ-ների կեսից ավելին գործունեություն են ծավալում Երևանում, որտեղ ՓՄՁ-ների խտությունը 1000 բնակչի հաշվով 33 է, իսկ մարզերում նույն ցուցանիշը զգալիորեն ցածր է: Երևանից դուրս գտնվող ՓՄՁ-ների մեջ աչքի է ընկնում Կոտայքի մարզը, որտեղ գտնվում է ՓՄՁ սուբյեկտների 8.6 տոկոսը, իսկ ՓՄՁ խտությունը 1000 բնակչի հաշվով 23.4 է [ԱՄՍՏԱՏ, Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանի Հանրապետությունում, 2019]։

2018 թվականին Հայաստանում 1000 բնակչին բաժին ընկնող ստեղծվող ընկերությունների թիվը կազմել է 9.8։ Համաձայն ՀԲ (WB) զեկույցի բարձր-միջին եկամուտ ունեցող երկրներում այս ցուցանիշը հասնում է 30-ի։  Այժմ ՀՀ ցուցանիշը համապատասխանում է ցածր-միջին եկամուտ ունեցող երկրների ցուցանիշին։

Հայաստանի Հանրապետությունում ՓՄՁ ոլորտի ուժեղացման, մրցունակության բարձրացման համար ՀՀ կառավարության կողմից կարևորվում են հետևյալ ռազմավարական ուղղությունները․

  1. Ֆինանսական ռեսուրսների հասանելիության ավելացում,
  2. ՓՄՁ սուբյեկտների կարողությունների և ձեռնարկատիրական մշակույթի զարգացում,
  3. ՓՄՁ սուբյեկտների համար շուկաների հասանելիության ապահովում,
  4. ՓՄՁ զարգացման համար բարենպաստ ինստիտուցիոնալ և իրավական միջավայրի ապահովում։

 

ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2020-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

2020 թվականի օգոստոսի 27-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը:

Ռազմավարության նպատակը Հայաստանի Հանրապետության ՓՄՁ-ների համար բարենպաստ միջավայրի ստեղծումն է՝ ձեռնակատիրական հմտությունների զարգացման,  գաղափարների իրագործման, մրցունակության բարձրացման միջոցով, որը հնարավորություն կտա նաև ապահովել ՓՄՁ-ների համար ներքին և արտաքին շուկաների հասանելիությունը։

Ռազմավարության թիրախային միջոցառումներն ուղղված են ՓՄՁ-ների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացմանը, կարողությունների զարգացմանը, ինչպես նաև ձեռնարկատիրական մշակույթի խթանման նպատակով անհրաժեշտ ինստիտուցիոնալ և իրավական միջավայրի ձևավորմանը։

Ռազմավարությամբ սահմանված միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է նպաստել ՓՄՁ-ների արտադրողականության աճին՝ 2020-2023 թվականների արտադրողականությունը բարձրացնելով 3%-ով, իսկ 2024 թվականին՝ 7.5%-ով։ Մասնավորապես, ՓՄՁ-ներում մեկ զբաղվածի կողմից ստեղծված ավելացված արժեքը 2024 թվականին կկազմի 12 մլն ՀՀ դրամ, որը 2018 թվականի նույն ցուցանիշի գրեթե կրկնապատիկն է (2018թ․ ցուցանիշը՝ 6.7 մլն ՀՀ դրամ)։

Ռազմավարությամբ սահմանված թիրախային գործողությունների արդյունքում ՓՄՁ-ներում զբաղվածների թիվը կաճի տարեկան միջինում 2.5 %-ով։

Համավարակի հետևանքները մեղմելու նպատակով առավել մեծ կարևորություն է տրվել սնանկության գործընթացի և երկրորդ հնարավորության մեխանիզմների բարելավմանը, ֆինանսների հասանելիության հետ կապված լրացուցիչ բարդությունների հաղթահարմանը, ՓՄՁ-ների՝ խոշոր արժեշղթաներում ներգրավման անհրաժեշտությանը։ Իրականացվող գործողությունների արդյունքում ոչ միայն էապես բարելավվելու է ՓՄՁ-ների արտադրողականությունը և աճելու է զբաղվածների թիվը, այլ նաև փոխանցվող հմտությունների և բարելավված միջավայրի շնորհիվ ձեռներեցությամբ զբաղվելը կարող է դառնալ արտագնա աշխատանքի, կորցրած աշխատատեղերի և եկամուտների վերականգնման այլընտրանք։ 

Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թթ.-ի ռազմավարության 2020-2022 թթ-ի գործողությունների ծրագրի 2020 թ․ կատարողականի հաշվետվություն

 

 

ՓՄՁ սուբյեկտներին աջակցության ծրագրի համակարգում և կառավարում

 

2020 թվականի օգոստոսի 27-ի թիվ 1443-Լ որոշմամբ հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը։

Ռազմավարության նպատակ։ Ռազմավարությունը նպատակ է հետապնդում միջնաժամկետում նպաստել Հայաստանում ձեռներեցության զարգացմանը և ՓՄՁ-ների արտադրողականության բարձրացմանը։

Ռազմավարության թիրախները։ Ռազմավարության համար առանձնացվել են հետևյալ հիմնական թիրախները․

  • Արտադրողականության աճ՝ 2021-2023 թվերի համար միջինում տարեկան 3%, իսկ  2024 թվականի համար 7․5%։
  • ՓՄՁ-ում զբաղվածների աճ՝ տարեկան միջինում 2.5 %։

 

Ռազմավարության հիմնական ուղղությունները

ՀՀ-ում ՓՄՁ ոլորտի ուժեղացման, մրցունակության բարձրացման համար կարևորվել են հետևյալ ռազմավարական ուղղությունները՝

  1. Ֆինանսական ռեսուրսների հասանելիության ավելացում,
  2. ՓՄՁ սուբյեկտների կարողությունների և ձեռնարկատիրական մշակույթի զարգացում ,
  3. ՓՄՁ սուբյեկտների համար շուկաների հասանելիության ապահովում,
  4. ՓՄՁ զարգացման համար բարենպաստ ինստիտուցիոնալ և իրավական միջավայրի ապահովում։

 

ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿ

2021 թվականին ՀՀ-ում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպությունների քանակը կազմել է 89 964  (Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանի Հանրապետությունում, 2022) , որոնց․

  • Գերփոքր՝ 85 150, որից վարձու աշխատող չունեցող՝ 44 602,
  • Փոքր՝ 3 994,
  • Միջին՝ 687,
  • Խոշոր՝ 133

Ընդ որում, առավել մեծ թվով տնտեսավարողներ գործում են Երևան քաղաքում, ընդհանուր տնտեսավարողների մոտ 50%-ը։ Մարզերից, տնտեսական գործունեության տեսանկյունից, առավել ակտիվ են Կոտայքը, Արմավիրը, Արարատը, Շիրակը և Լոռին։ 




Աշխատակիցների թվաքանակի վերաբերյալ պատկերը 2021 թվականին հետևյալն է․

  • Գերփոքր կազմակերպություններում աշխատում են 96 837 վարձու աշխատակիցներ,
  • Փոքր կազմակերպություններում աշխատում են 74 712 վարձու աշխատակիցներ,
  • Միջին կազմակերպություններում աշխատում են 69 107 վարձու աշխատակիցներ,
  • Խոշոր կազմակերպություններում աշխատում են 105 231 վարձու աշխատակիցներ։

Դիտարկվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի հատվածի շրջանակներում վարձու աշխատատեղերի մոտ 69.5%-ը ապահովվում է ՓՄՁ-երի կողմից(Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանի Հանրապետությունում, 2022):



2021 թվականին դիտարկվող ոլորտներում տնտեսավարողների կողմից ստեղծված համախառն ավելացված արժեքը կազմել է․

  • Գերփոքր կազմակերպությունների կողմից՝ 787 701.9 մլն դրամ,
  • Փոքր կազմակերպությունների կողմից՝ 556 637.9 մլն դրամ,
  • Միջին կազմակերպությունների կողմից՝ 588 104.6 մլն դրամ,
  • Խոշոր կազմակերպությունների կողմից՝ 1 115 311.5 մլն դրամ։

Ընդհանուր առմամբ, դիտարկվող ոլորտներում կազմակերպությունների կողմից ստեղծվող համախառն ավելացված արժեքում ՓՄՁ-երի կողմից ստեղծված համախառն ավելացված արժեքի ծավալը կազմել է 63,4% (Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանի Հանրապետությունում, 2022:




ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԸՍՏ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

 ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ

 

  1. Տնտեսության արդիականացման միջոցառում

 

Միջոցառման նպատակ

  • ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական կարողությունները
  • խթանել արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության
  • խթանել աշխատանքի արտադրողականության աճը:

Աջակցության գործիք․  տնտեսավարողների կողմից Միջոցառման իմաստով նպատակային համարվող ոլորտներում օգտագործելու նպատակով մեքենա-սարքավորումների ձեռքբերման համար վարկի և լիզինգի տարեկան տոկոսադրույքի 6-10% սուբսիդավորում մինչև 48 ամիս։

 

Արդյունքային ցուցանիշներ



  • 903 վարկային/լիզինգային պայմանագիր՝
  • 56․2 մլրդ պորտֆել
  • 4․3 մլրդ դրամ տոկոսագումարների սուբսիդավորում

 

Ընդհանուր պորտֆելից 30․5 մլրդ դրամը ձևավորվել է ՓՄՁ սուբյեկտների կողմից, ընդ որում․

  • Գերփոքր կազմակերպություններ՝ կնքվել է 356 պայմանագիր՝ 14․7 մլրդ դրամ պորտֆելով,
  • Փոքր կազմակերպություններ՝ կնքվել է 189 պայմանագիր՝ 7․9 մլրդ դրամ պորտֆելով,
  • Միջին կազմակերպություններ՝ կնքվել է 156 պայմանագիր՝ 7․8 մլրդ դրամ պորտֆելով,


    Միջոցառման շրջանակներում սուբսիդավորման ենթակա գործունեության ոլորտներ․ 





1.    Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառում (ֆինանսական բաղադրիչ)

 

Միջոցառման շրջանակներում տրամադրվող արտոնյալ պայմաններով վարկ․

- 100% երաշխիք՝ ՆԱԿ-ի կողմից (նախկին ՓՄՁ ԶԱԿ)

- առավելագույն գումար՝ 10 մլն դրամ,

- տարեկան տոկոսադրույք՝ տղամարդկանց համար՝ 9%, կանանց համար՝ 7%,

- առավելագույն ժամկետ՝ 60 ամիս,

- արտոնյալ ժամանակահատված՝ 6 ամիս։

 

Արդյունքային ցուցանիշներ

2020-2022 թվականների ընթացքում արտոնյալ պայմաններով վարկից օգտվել են 108 շահառուներ՝ ընդհանուր 965,753,800․00 դրամով, որոնցից 32-ը 2022 թվականին՝ ընդհանուր 296,304,000:

Տրամադրված վարկային երաշխավորությունների մարզային բաշխվածքը ունի հետևյալ տեսքը․



 ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

 

1.    Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառում (կրթական բաղադրիչ)

Միջոցառման նպատակ

  • Սկսնակ ձեռներեցների գործունեության ընդլայնում ՀՀ մարզերում
  • Ձեռնարկատիրական հմտությունների զարգացում 

Միջոցառման շրջանակներում տրամադրվող օժանդակությունը ներառում է․

  • Ձեռնարկատիրական հմտությունների զարգացման մեկամսյա առցանց դասընթաց,
  • Արտոնյալ պայմաններով վարկային երաշխավորության տրամադրում․ (մանրամասների համար տես ֆինանսների հասանելիության ռազմավարական ուղղություն)

Արդյունքային ցուցանիշներ

Միջոցառման շրջանակներում՝ միջոցառման մեկնարկից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը․

o  Կազմակերպված դասընթացին մասնակցել են 601 դիմումատուներ, ընդ որում, ըստ տարիների․

  • 2020 - 194 մասնակից, որոնցից կին` 70 (36.4%),
  • 2021 - 298 մասնակից, որոնցից կին՝ 138 (46.3%)
  • 2022 - 109 մասնակից, որոնցից կին՝ 64 (58.7%)

 

2.    ԱՔՍԵԼԵՐԱՏՈՐ #5

ՄԱԿԶԾ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ ծրագիր

Միջոցառման նպատակ

  • Սկսնակ կից ձեռներեցների գործունեության ընդլայնում
  • Կին ձեռնարկատերերի հմտությունների զարգացում 

Միջոցառման շրջանակներում տրամադրվող օժանդակությունը ներառում է․

  • Նախա-աքսելերատոր կամ pre-accelerator, որը նախատեսված է սկսնակ ձեռնարկատերերի համար, ովքեր ունեն ձեռնարկատիրական գաղափար, սակայն չունեն համապատասխան գիտելիքներ։
  • Աքսելերատոր, որը նախատեսված է որոշակի ձեռնարկատիրական գիտելիքներ ունեցող անձանց համար, ովքեր կարիք ունեն դրանք առավել խորացնելու որոշակի ուղղվածությամբ։
  • Արդյունքային ցուցանիշներ
  • Սկսնակ ձեռներեցների ծրագրի շրջանակներում թիրախ է սահմանվել 50 մասնակից, դիմել է 225 կին ձեռներեց, ՄԱԶԾ լրացուցիչ ֆինանսավորմամբ մասնակցում են 209-ը,
  • Գործող ձեռներեցների ծրագրի շրջանակներում թիրախ է սահմանվել 50 մասնակից, դիմել է 54-ը, ՄԱԶԾ լրացուցիչ ֆինանսավորմամբ մասնակցում են 54-ը։




1.    Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառում

Կառավարության 2022 թվականի օգոստոսի 4-ի 1224-Լ որոշում

Միջոցառման նպատակ

  • բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը
  • ստեղծել բարենպաստ ներդրումային միջավայր՝ գիտատար կազմակերպությունների ստեղծման համար

 

Միջոցառման շահառուներ են  համարվում ՀՀ կամ ԼՂ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները։

Միջոցառման շրջանակներում բարձր որակավորում ունեցող մասնագետ է համարվում այն մասնագետը, ով բավարարում է ստորև ներկայացված պահանջներից գոնե մեկին․




Միջոցառման շրջանակներում օժանդակությունը՝ ԲՈՈՒՄ-ին վճարված աշխատավարձի փոխհատուցում, մասնավորապես․

  • Մասնագետին վճարված աշխատավարձի 20%-ը, սակայն ոչ ավելի, քան ամսական 1 000 000 (մեկ միլիոն) դրամ
  • Եթե մասնագետը ունի PhD, ապա կփոխհատուցվի 50%-ը, սակայն ոչ ավելի, քան ամսական 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամը,
  • Եթե PhD-ունեցող մասնագետը կդասավանդի նաև ՀՀ ԲՈՒՀ-երում ապա կփոխհատուցվի նաև ԲՈՒՀ-ի կողմից վճարված աշխատավարձի 70%-ը, սակայն ոչ ավելի, քան գումարային ամսական 2 000 000 (երկու միլիոն) դրամը։

 

       ՓՄՁ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՆՊԱՍՏ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ՝

 

Պետություն մասնավոր երկխոսություն

Պետություն-մասնավոր երկխոսության շրջանակներում՝ կարևորելով ասոցիացիաների և գործարար միությունների կողմից բարձրաձայնված հարցերին պետության կողմից լուծում տալու կարևորությունը, 2011 թվականին ստեղծվել և արդեն 15 տարի գործում է ՀՀ փոխվարչապետին կից գործող ՓՄՁ զարգացման խորհրդը և ենթախորհուրդը, որի ներքո 2021-2022 թվականներին ընդհանուր առմամբ կայացել է մոտ 15 նիստ։

Նիստերի շրջանակներում  քննարկվել և առաջարկություններ են ներկայացվել ոլորտի համար կենսական նշանակության ավելի քան 50 նախագիծ։ Դրանց մեջ գերակշիռ տեղ են զբաղեցնում ՓՄՁ-երի գործունեությանն առնչվող իրավակարգավորումներնի, այդ թվում՝ հարկային վարչարարությանը և քաղաքականությանը, աշխատանքային օրենսգրքին, պարտադիր ապահովագրությանն և այլ խնդիրներին առնչվող  մի շարք հարցեր։

Խորհրդի և ենթախորհրդի աշխատանքների արդյունքներով մշակվել և շրջանառվել են մի շարք նախագծեր, մասնավորապես ուղղված՝

  • Հայաստանում գործող ածանցյալ ֆինանսական գործիքների կիրառման խրախուսմանը,
  • Մշակող արդյունաբերության ոլորտում ոչ ակտիվ աշխատուժից մասնագետների ներգրավմանը,
  • Ռազմական գործողությունների հետևանքով տուժած մարզերում՝ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում զբոսաշրջության խթանման իրավակարգավորումների ներդրմանը։

ԱՄՆ ՄԶԳ (USAID) աջակցությամբ մշակվել և 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Էկոնոմիկայի նախարարի կողմից թիվ Հ/3956-2022 հրամանով հաստատվել է Պետություն-մասնավոր երկխոսության նախաձեռնման, երկխոսության հարթակների ձևավորման ծրագիրը, որով Պետություն-մասնավոր երկխոսության հարթակների քարտուղարության գործառույթները վերապահվել են Էկոնոմիկայի նախարարության Ձեռներեցության վարչության Պետություն-մասնավոր երկխոսության բաժնին։

Տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագիրը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը

Տեքստիլ ոլորտի զարգացման ծրագրի գլխավոր ռազմավարական նպատակն է ապահովել ոլորտի մրցունակության բարելավումը՝

  • խթանելով ավելացված արժեքի և արտադրողականության աճը,
  • մեծացնելով արտահանման ծավալները՝ հանդես գալով սեփական ապրանքանիշների ներքո,
  • նպաստելով աշխատուժի ծավալների ընդլայնմանը` կարողությունների կայուն զարգացմամբ,

Տեքստիլ արդյունաբերության զարգացման գործողությունների ծրագիրը բաղկացած է 10 հիմնական գործողություններից, որոնք են․

  1. Իրականացնել ինստիտուցիոնալ լուծումներ, որոնք կփոխեն տեքստիլ արդյունաբերության մակրոկառավարման և մոնիտորինգի գործընթացները,
  2. Բարելավել տեքստիլ ոլորտի աշխատողների մրցունակությունը (հմտություններ, որակ և արտադրողականություն),
  3. Օպտիմալացնել և արդիականացնել բիզնես գործընթացները՝ նպաստելով արդյունավետության և արտադրողականության բարձրացմանը,
  4. Արդիականացնել տեքստիլ արդյունաբերության արտադրական օբյեկտները՝ ներդնելով բարձր տեխնոլոգիաներ, որոնք կնպաստեն ավելի բարդ և բարձր ավելացված արժեքով արտադրանքի ստեղծմանը,
  5. Նպաստել տեքստիլ ոլորտում կայունության զարգացմանը,
  6. Նպաստել և խթանել հայկական ապրանքանիշերի զարգացմանն ու արդյունավետ կառավարմանը,
  7. Դիվերսիֆիկացնել մատակարարման շղթան (հումքի շուկաներ)` շուկայի կայունությունը բարձրացնելու և այն հավասարակշռելու նպատակով,
  8. Ապահովել և խրախուսել հայկական ապրանքանիշերի ներկայացվածությունը նոր սպառողական շուկաներում,
  9. Հավասարակշռել տեքստիլ արդյունաբերության զարգացումը Հայաստանի բոլոր մարզերում՝ մասնավորապես ռազմավարական նշանակություն ունեցող և սահմանամերձ տարածքներում՝ նպաստելով երկրի հավասարաչափ սոցիալ-տնտեսական զարգացմանը,
  10. Զարգացնել բարդ ապրանքների արտադրությունը՝ նպաստելով Հայաստանի տեքստիլ ոլորտի բարդության ցուցանիշի (PCI) բարձրացմանը։

Գործողությունների ծրագրի իրականացման արդյունքում՝ կանխատեսվող ժամանակահատվածում (2023-2026թթ․) ակնկալվում է․

  • Տեքստիլ արդյունաբերության ոլորտում արտահանման ծավալների կրկնապատկում,
  • Ոլորտում արտադրողականության աճ՝ 1․8 անգամ,
  • Ոլորտում աշխատակիցների ավելացում՝ 1․6 անգամ։

2021-2022 թթ. մտավոր սեփականության ոլորտում իրականացված օրենսդրական աշխատանքներ

  • ՀՀ Կառավարության քննարկմանն են ներկայացվել «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» նոր ՀՀ օրենքներից բխող թվով 11 նոր ենթաօրենսդրական ակտերի նախագծեր, որոնք Կառավարության կողմից հաստատվել են 2022թ. մայիսի 26-ին:
  • Մշակվել և ներկայացվել է «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը (Օրենքը ուժի մեջ է մտել 24.11.2022թ.) և ««Աշխարհագրական նշման, ծագման տեղանվան և երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը լրացնելու, ներկայացնելու և քննարկելու» կարգում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։
  • Մշակվել են ««Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք 2022թ. հաստատվել են ՀՀ կառավարության կողմից:
  • Հայաստանի արդյունաբերության և սպասարկման ոլորտների թվային փոխակերպման նպատակով 2022 թվականին մշակվել է Տնտեսության մեջ թվային գործիքների կիրառման խթանման հայեցակարգի նախագիծը։
  • Հայեցակարգում ներկայացված է առաջարկվող ծրագրերի, միջոցառումների և արդյունքների նկարագրություն։ Նախատեսվող 24 ծրագրերն ուղղված են․

        o   թվային էկոհամակարգում կարողությունների զարգացմանը (2 ծրագիր),

        o   շահառուների հզորացմանը (4 ծրագիր),

        o   թվային տեխնոլոգիաների ներդրմանը (18 ծրագիր)։

Հայեցակարգի նախագիծը ներկայումս քննարկվում է բիզնես ասոցիացիաների և միջազգային կազմակերպությունների հետ։





Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00