Աջակցություն ղեկավարման ու կառավարման բարելավմանը (ՍԻԳՄԱ) Եվրոպական հանձնաժողովի ու Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է, որը հիմնականում ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: Այն պահանջարկի վրա հիմնված գործիք է, որն օգնում է հզորացնել ավելի լավ պետական կառավարման հիմքերը` այդպիսով աջակցելով սոցիալ-տնտեսական զարգացմանը: ՍԻԳՄԱ-ն աջակցություն է տրամադրում 6 առաջնային ոլորտներում. Հանրային ոլորտի կառավարման բարեփոխումների ռազմավարական շրջանակ, Քաղաքականության զարգացում ու համակարգում, պետական ծառայություն ու մարդկային ռեսուրսների կառավարում, հաշվետվողականություն, ծառայությունների մատուցում, պետական ֆինանսական կառավարում, արտաքին աուդիտ ու պետական գնումներ:
Ծրագրերը կարող են նախաձեռնվել գործընկերների, ԵՀ կամ ՍԻԳՄԱ կողմից` որպես պատասխան պետության հատուկ կարիքներին ու առաջնայնություններին: Յուրաքանչյուր ծրագրի համար մեկ բացարձակ պահանջ է, որ այն արտացոլի ՍԻԳՄԱ ծրագրի բարեփոխումների առաջնայնությունները և աջակցում է հասնել ԵՀ ինստիտուցիոնալ կառուցման նպատակներին:
ՍԻԳՄԱ-ն աջակցում է բարելավել ղեկավարումն ու կառավարումը հետևյալ մեթոդներով.
• Ռազմավարական զարգացման ծրագրերի բարեփոխման, նախագծման ու իրականացման վերաբերյալ խորհրդատվություն,
• Գնահատման առաքելության/օժանդակության իրականացում,
• Օրենսդրական շրջանակների, մեթոդոլոգիաների, համակարգերի ու մարմինների վերլուծություն ու գնահատում,
• Հանձնաժողովի օժանդակության օպտիմալացման համար մեթոդոլոգիական, տեխնիկական ու ռազմավարական ներդրման իրականացում,
• Աջակցություն ցանցերի ստեղծմանը,
• Ձեռնարկների ու այլ մեջբերվող նյութերի նախագծում,
• Վերապատրաստում:
Հայաստանը ՍԻԳՄԱ ծրագրի շահառու է 2008 թվականից ի վեր և կարող է օժանդակություն ստանալ բոլոր առաջնային ոլորտներում: Այդ ժամանակից ի վեր իրականացվել են հետևյալ ծրագրերը.
1. Աջակցություն Վերահսկիչ պալատին իրականացնելու Ռազմավարական զարգացման ծրագիրը, 2011 - 2014
2. Աջակցություն Ֆինանսների նախարարությանը իրականացնելու Պետական ներքին ֆինանսական վերահսկողության քաղաքականության փաստաթուղթը, 2011 – 2014
3. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնյաների գնահատում, 2011 – 2014
4. Հայաստան – Աջակցություն հանրային կառավարման բարեփոխումներին ու քաղաքացիական ծառայության Աջակցություն, 2011 – 2014
5. Պետական գնումների համակարգի գնահատում, 2011 – 2014
6. Աջակցություն Պետական գնումների բարեփոխումներին 2012/2013, 2011 – 2014
7. Օժանդակություն Պետական գնումների ու պետություն-մասնավոր հատված համագործակցության բարեփոխումներին 2011/2012, 2011 – 2014
8. Աջակցություն Վերահսկիչ պալատի համար Ռազմավարական զարգացման ծրագրի նախագծմանը, 2008 – 2010
9. Աջակցություն Պետական ներքին ֆինանսական վերահսկողության քաղաքականության փաստաթղթի նախագծմանն ու իրականացմանը, 2008 – 2010
10. Պետական ներքին ֆինանսական վերահսկողության ոլորտում աշխատաժողով բարձրաստիճան պաշտոնյաների համար, 2008 – 2010
11. Օժանդակություն Պետական ներքին ֆինանսական վերահսկողության բացերի վերլուծության հարցում, 2008 – 2010
12. Աջակցություն բարելավելու քաղաքացիական ծառայությունն ու օրենսդրական վարչական շրջանակը, 2008 – 2010
13. Քաղաքացիական ծառայության համակարգի գնահատում, 2008 – 2010
14. Աջակցություն պետական գնումներին, 2008 – 2010
15. Աջակցություն պետական գնումներին ու կոնցեսիաներին/Պետություն-մասնավոր հատված համագործակցության բարեփոխումներին 2009/2010, 2008 – 2010
16. Աջակցություն պարզեցնելու գործարար լիցենզիաները, 2008 – 2010
Ընթացիկ ՍԻԳՄԱ աջակցությունը Հայաստանում ներառում է.
• Աջակցություն Քաղաքացիական ծառայության խորհրդին քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխմանը;
• Աջակցություն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին բարձրաստիճան պաշտոնյաների վարվելաձևի նորմերի մշակման համար;
• Աջակցություն Ֆինանսների նախարարությանը նոր պետական գնումների մասին օրենքի մշակման հարցում:
Լրացուցիչ տեղեկատվություն