2026 թվականի օգոստոսի 13-ի ՀՀ կառավարության N 1198-Ն որոշմամբ սահմանվել է սակագնային արտոնություն՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1805 00 000 0 ծածկագրին դասվող կակաո-փոշու նկատմամբ, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական վերամշակման համար։ Սակագնային արտոնության ծավալը կազմում է 300 տոննա, և արտոնությունը գործում է մինչև 2026թ․ դեկտեմբերի 31-ը։
Հարկ է նշել, որ նշված սակագնային արտոնությունը տրամադրվելու է տնտեսվարող սուբյեկտներին բացառապես Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական վերամշակման համար, ինչի հետ կապված անհրաժեշտ է ապրանքը ներմուծելու ժամանակ ներկայացնել 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշմամբ սահմանված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացություն։
Ստորև կցվում է 2026 թվականի օգոստոսի 13-ի ՀՀ կառավարության N 1198-Ն որոշման հղումը՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/47063/