Պետական աջակցության տրամադրմամբ նախատեսվում է պետական աջակցություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում արդյունագործական ձկնաբուծության գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին, որոնք զբաղվում են իշխանի կամ թառափի բուծմամբ, ինչպես նաև բեղմնավորված ձկնկիթի կամ խավիարի արտադրությամբ (այսուհետ՝ տնտեսավարող)՝ բացառապես 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում սեփական կարիքների համար ներմուծված և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ձկան կերի ընդհանուր քանակի հիման վրա՝ կիսամյակի կտրվածքով հաշվարկված միջին ամսական քանակի 20 տոկոսի չափով, յուրաքանչյուր փոխհատուցման ենթակա 1 կիլոգրամի հաշվով 900 դրամի չափով՝ միանվագ փոխհատուցում տրամադրելու միջոցով։
Աջակցությանը մասնակցելու նպատակով տնտեսավարողը էլեկտրոնային եղանակով դիմում է նախարարություն՝
Դիմումին կից տնտեսավարողը ներկայացնում է՝
Նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դիմումը և կից ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունը, դրանց համապատասխանությունը միջոցառման պահանջներին և էլեկտրոնային եղանակով տնտեսավարողին տեղեկացնում է փաստաթղթերի ընդունման և դրանց ամբողջականության վերաբերյալ։ Փաստաթղթերի ամբողջական չլինելու կամ դրանցում վրիպակների առկայության դեպքում տնտեսավարողին առաջարկվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում համալրել անհրաժեշտ փաստաթղթերը կամ շտկել վրիպակները։ Եթե ներկայացված փաստաթղթերը ամբողջական են կամ փաստաթղթերի փաթեթը համալրվելուց և սխալները շտկվելուց հետո համապատասխանում է միջոցառման պահանջներին, Նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է տնտեսավարողին շահառու հաշվառվելու մասին՝ միաժամանակ տեղեկացնելով միջոցառման շրջանակներում պետական աջակցության տրամադրման պայմանագիր կնքելու անհրաժեշտության վերաբերյալ։
Նախարարությունը, պետական աջակցություն տրամադրելու պայմանագիրը կնքելուց հետո, միջոցառման շրջանակում նախատեսված համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում, 15 աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցման ենթակա գումարը փոխանցում է տնտեսավարողի բանկային հաշվեհամարին։
Ծրագրի մանրամասները հետևյալ հղումով
ԹԵԺ ԳԻԾ` 81-40