Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում՝ National Exhibition and Convention Center (Shanghai) համալիրում, նոյեմբերի 5-ից 10-ը կկայանա «China International Import Expo» (CIIE) Չինաստանի 9-րդ միջազգային ներմուծման ցուցահանդեսը:
Չինաստանի կառավարության կողմից կազմակերպվող միջազգային նշանակության ցուցահանդեսն անցկացվում է 2018 թվականից՝ միջազգային առևտրի և տնտեսական համագործակցության խթանման նպատակով։
Այն համարվում է միջազգային առևտրի կարևոր հարթակ, որտեղ տարբեր երկրների արտադրողներն ու մատակարարները հնարավորություն են ստանում ներկայացնելու իրենց արտադրանքը և ծառայությունները Չինաստանի շուկայում։
Ցուցահանդեսի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքում՝ https://www.ciie.org/zbh/en/։
Մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://mineconomy.am/media/37060/287-L_signed.pdf:
Մասնակցության հետ կապված ճանապարհածախսը, կեցության և այլ ուղեկցող ծախսերը կատարվում են մասնակիցների կողմից՝ համաձայն կազմակերպիչների կողմից սահմանված պայմանների։
Միջոցառմանը մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են գրանցվել մինչև ս.թ. հունիսի 25-ը, ժամը 18:00-ն, հետևյալ հղումով։