ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Ընդհանուր նկարագիր

2025 թվականին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից պետություն–մասնավոր երկխոսությունն իրականացվել է մի քանի ուղղություններով։ Մասնավորապես՝ ՓՄՁ զարգացման խորհրդի և ենթախորհրդի շրջանակներում շարունակվել են շարունակական աշխատանքներն ու քննարկումները։ Բացի այդ, նախարարության նախաձեռնությամբ և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ 2025 թվականի հունիս–օգոստոս ամիսներին կազմակերպվել են մարզային այցեր Հայաստանի տարբեր համայնքներ։

 

ՓՄՁ զարգացման խորհրուրդ և ենթախորհուրդ

2025 թվականին կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի 2, իսկ ենթախորհրդի՝ 5 նիստ։ Նիստերի ընթացքում քննարկվել են ավելի քան 20 խնդիրներ, որոնցից 4-ը ստացել են իրենց լուծումները համապատասխան իրավական կարգավորումների ներդրման արդյունքում։

 

Մարզային հանդիպումներ

Հանդիպումների նպատակն էր․

  • Տնտեսավարողներին ներկայացնել պետական աջակցության գործող և նոր ծրագրերը,
  • Բացահայտել տեղական բիզնեսի առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները,
  • Ձևավորել կայուն և արդյունավետ երկխոսություն պետության ու մասնավոր հատվածի միջև։

Բացի դրանից, այցերը ծառայում են որպես կարևոր հարթակ՝ տեղահանված արցախցիների սոցիալ–տնտեսական ինտեգրման ծրագրերի ներկայացման և համայնքային զարգացման նախաձեռնությունների քննարկման համար։

Հանդիպումների աշխարհագրությունը

Հանդիպումներն ընդգրկել են 20 և ավելի քաղաք և համայնք՝ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում։

Այցերի աշխարհագրությունը լայն էր․ քննարկումներ կազմակերպվել են և՛ քաղաքային կենտրոններում (Գյումրի, Վանաձոր, Իջևան, Գավառ և այլն), և՛ գյուղական համայնքներում (Ապարան, Արենի, Զոլաքար, Նորատուս, Վերիշեն և այլն)՝ ընդգրկելով թե՛ խոշոր, թե՛ փոքր տնտեսավարողներին։

Քննարկումների բովանդակություն

Հանդիպումների ընթացքում ձևավորվել է ակտիվ մասնակից–պետություն երկխոսություն։ Տնտեսավարողները ներկայացրել են իրենց առօրյա գործունեության ընթացքում հանդիպող հիմնական դժվարությունները․

  1. Հարկային և վարչարարական խնդիրներ – շրջանառության հարկի նոր դրույթների կիրառման դժվարություններ, վարչարարական ընթացակարգերի ծանրաբեռնվածություն և այլն։
  2. Ֆինանսավորման սահմանափակ հասանելիություն – ՓՄՁ-ների կողմից վարկային միջոցների ներգրավման սահմանափակումներ, բարձր տոկոսադրույքներ և ապահովագրական պահանջներ։
  3. Մարդկային կապիտալ և մասնագիտական հմտություններ – որակյալ մասնագետների պակաս, բիզնես խորհրդատվության և ուսուցման սահմանափակ ծրագրեր և այլն։

Բացի այդ, տնտեսավարողների կողմից մատնանշվել են՝

  • ներդրումային միջավայրի բարելավման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ նոր ներդրողների ներգրավման և գործարար միջավայրի կանխատեսելիության ապահովման ուղղությամբ,
  • մարզային համաչափ զարգացման կարևորությունը, նկատելով, որ մարզերում պետական ծրագրերի և ֆինանսական գործիքների հասանելիությունը հաճախ զիջում է մայրաքաղաքին։

Քննարկումների շրջանակում մասնավոր հատվածի կողմից վերհանված մի շարք խնդիրների լուծման մեխանիզմները նախատեսվել են ՓՄՁ մրցունակության 2026–2030 թթ․ ռազմավարական ծրագրի նախագծով, որը ներկայումս դեռևս գտնվում է մշակման փուլում։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը պետություն–մասնավոր երկխոսության (ՊՄԵ) շրջանակում իրականացնում է շարունակական աշխատանքներ՝ ընդլայնելով քննարկվող ուղղությունները և ընդգրկելով ոչ միայն գյուղատնտեսության, այլև արդյունաբերության, ծառայությունների, նորարարության և ներդրումների ոլորտները։ Պարբերական հանդիպումները նպաստում են գործնական և համագործակցային երկխոսության ձևավորմանը, ինչը թույլ է տալիս առավել արդյունավետ օգտագործել մարզային տնտեսության ներուժը և նպաստել Հայաստանի տնտեսական զարգացման հավասարակշռված քաղաքականության իրականացմանը։

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00