Գործող ազատ տնտեսական գոտիներ

«ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի թիվ N785-Ա որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտին։ Վերոնշյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչվել «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ: «Ալյանս» ազատ տնտեսական գոտու մեկնարկը տրվել է 2013 թվականի օգոստոսի 1-ին։

«Ալյանս» ազատ տնտեսական գոտին ունի բարձր և նորարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ուղղվածություն` էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության (տվյալների/ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծում և արտադրություն) և Հայաստանի Հանրապետության տարածքում չարտադրվող ապրանքատեսակների արտադրության ոլորտներում:

2013 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության (ներկայիս՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն), և «ՍԻՏՐՈՆԻԿՍ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն կնքեցին պայմանագիր «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ տարածքներում ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին:

Ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը՝ 10 տարի:

Կոնտակտային տվյալներ՝ www.fez.am, +374 10 741 310

 

«ՄԵՐԻԴԻԱՆ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի թիվ 231-Ա որոշմամբ «ՄԵՐԻԴԻԱՆ ՀՈԼԴԻՆԳ» ՓԲԸ տարածքում ստեղծվել է «ՄԵՐԻԴԻԱՆ» ազատ տնտեսական գոտի: Վերոնշյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչվել «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ: «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու մեկնարկը տրվել է 2015 թվականի մարտի 12-ին։

Ազատ տնտեսական գոտու գործառնական տեսակը սահմանված է որպես արտադրաարդյունաբերական` ոսկերչության, ակնագործության ու ժամագործության ոլորտներում:

2014 թվականի ապրիլի 4-ին ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության (ներկայիս՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն) և «ՄԵՐԻԴԻԱՆ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ կնքեցին պայմանագիր ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին:

Ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը՝ 10 տարի:

Կոնտակտային տվյալներ՝ (+374) 10 529977; (+374) 93 400930, http://www.meridianholding.am/, e-mail: meridian-holding@mail.ru

 

«ՄԵՂՐԻ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 7-ի N1595-Ա որոշմամբ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ստեղծվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին։ Վերոնշյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչվել «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ: «Մեղրի» ազատ տնտեսական գոտու մեկնարկը տրվել է 2017 թվականի դեկտեմբերի 15-ին։

«Մեղրի» ազատ տնտեսական գոտւ գործառնական տեսակը սահմանված է որպես արտադրաարդյունաբերական և լոգիստիկ՝ գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մասնագիտական և տեխնիկական գործունեության, մշակույթի, զբոսաշրջության, զվարճությունների և հանգստի ոլորտներում:

2017 թվականի դեկտեմբերի 15-ին ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և «ՄԵՂՐԻ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ՓԲԸ կնքեցին պայմանագիր ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին:

Ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը` 50 տարի:

Կոնտակտային տվյալներ՝ info@meghrifez.am

 

«ԷԿՈՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի թիվ 974-Ա որոշմամբ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ստեղծվել է «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտի: Վերոնշյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչվել  «ԷԿՈՍ» փակ բաժնետիրական ընկերությունը: «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու մեկնարկը տրվել է 2019 թվականի հունվարի 21-ին։

ԱՏԳ-ի գործառնական տեսակը սահմանված է որպես արտադրական և տեխնիկակիրառական՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

ԱՏԳ-ն նպատակ ունի ստեղծել նպաստավոր պայմաններ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող ընկերությունների զարգացման համար, ներգրավել համաշխարհային մակարդակի բարձր որակավորում ունեցող մասնագետների, ստեղծել բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների փոխներգործության եզակի համակարգ: Նախատեսվում է ստեղծել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ամբողջական էկոհամակարգ, որը կներառի նաև ակսելերատոր, կրթական և հետազոտական կլաստեր:

ԱՏԳ-ի գործունեության ժամկետը նախատեսված է 25 տարի:

Կոնտակտային տվյալներ՝ https://fez.ecos.am/am; fez@ecos.am; +374 93705541

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00