2026 թվականի հոկտեմբերի 12-ից 14-ը Բեռլին քաղաքում (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) կանցկացվի «BCB Convent Berlin 2026» գինու և ոգելից խմիչքների միջազգային ցուցահանդեսը, որը ոլորտի խոշորագույն և հեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից մեկն է։
2026 թվականին Հայաստանի Հանրապետությունը ցուցահանդեսին կմասնակցի ազգային տաղավարով՝ արդեն երկրորդ անգամ։ Մինչ օրս ցուցահանդեսին մասնակցել է 566 ցուցադրող՝ աշխարհի 50 երկրներից, իսկ այցելուների թիվը գերազանցել է 12,000-ը։
Ցուցահանդեսի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կարելի է գտնել պաշտոնական կայքում՝ https://www.barconvent.com/en-gb.html։
Մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://mineconomy.am/media/37060/287-L_signed.pdf։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերոնշյալ պայմաններով սահմանված պարտավորություններից բացի, մասնակիցները հոգում են նաև կեցության և ճանապարհային ծախսերը։
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ՝
https://forms.gle/kWSKwo86mtiyUcYJA։
Գրանցման վերջնաժամկետն է՝ 2026 թվականի մարտի 3-ը, ժամը՝ 18։00։