ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը
համալրելու համար հարցազրույց հայտարարելու մասին
Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ Էկոնոմիկայի նախարարության առևտրի և ինտեգրացիայի վարչության ԵԱՏՄ և ԱՊՀ համագործակցության բաժնի մասնագետի (ծածկագիր` 23-32.11-Մ6-1) թափուր պաշտոնը համալրելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2026 թվականի փետրվարի 10-ին, ժամը 1600-ին Էկոնոմիկայի նախարարության վարչական շենքում (ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մ.Մկրտչյան 5):
Հարցազրույցին հրավիրվող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
Հարցազրույցը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձի չափը կազմում է 139 776 ՀՀ դրամ:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ
Հարցազրույցի փուլում ստուգվող մասնագիտական գիտելիքների եվ դրանք կիրառելու կարողությունների վերաբերյալ առաջադրանքները (հարցերը) կազմված են հետևյալ բնագավառներից (իրավական ակտերից)՝
Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ www.mineconomy.am կայք էջում:
Աշխատավայրի հասցեն է՝ ք.Երևան, Կենտրոն վարչական շրջան, Մ.Մկրտչյան 5: Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2026 թվականի հունվարի 29-ը։
Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Էկոնոմիկայի նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման վարչության 011-59-71-98 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն lusgrigoryan@mineconomy.am էլեկտրոնային փոստի հասցեին):