Կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագիր

Ծրագրի նպատակը՝ նպաստել գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի արտադրության խթանմանը, արտադրության կառավարման համակարգերի բարելավմանը՝ մասնակի փոխհատուցելով.

  1. արտադրությունում ներդրված կառավարման համակարգերի սերտիֆիկացման սխեմայի (մոդուլի) հետ կապված գործընթացների իրականացման համար կատարված ծախսերը, եթե շահառուն ստանում է ծրագրով նախատեսված սերտիֆիկատը.
  2. Գլոբալ Գ․Ա.Փ․ (այսուհետ՝ Global G.A.P.), «հալալ», «օրգանական», «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկացման սխեմայի (մոդուլի) և ծրագրի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «գ»-«ժբ» պարբերություններով սահմանված սերտիֆիկատների հետ կապված գործընթացների իրականացման համար կատարված ծախսերը, եթե շահառուն ստացել է ծրագրով նախատեսված սերտիֆիկատը:

Տնտեսավարողների շրջանակը (շահառու)` պետական ռեգիստրում գրանցված և Հայաստանի Հանրապետությունում փաստացի գործունեություն իրականացնող կազմակերպություն կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձ, բացառությամբ դիմում-հայտը ներկայացնելու կամ նախորդող օրացուցային տարվա ընթացքում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող տնտեսավարողների, որը՝

ա. դիմում-հայտի ներկայացման տարվա և նախորդող տարվա ընթացքում, իսկ իրավաբանական անձի տվյալ տարվա ընթացքում գրանցված լինելու կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ տարվա ընթացքում հաշվառված լինելու դեպքում՝ միայն տվյալ տարվա ընթացքում, հանդիսանում է հարկման ընդհանուր համակարգում և շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացրած հարկ վճարող, ինչպես նաև ընթացիկ տարում պետական գրանցում (հաշվառում) ստացած կամ գործունեությունը վերսկսած տնտեսավարող,

բ. ծրագրով սահմանված դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում իր նկատմամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով մեկ միլիոն դրամ և ավելի հարկային պարտավորությունների մասով գանձման որոշում, և հայտի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ,

գ․ չի գտնվում սնանկության, լուծարման գործընթացում,

դ․ դիմում-հայտի ներկայացման օրվան նախորդող և ընթացիկ տարվա, իսկ իրավաբանական անձի տվյալ տարվա ընթացքում գրանցված լինելու կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից տվյալ տարվա ընթացքում հաշվառված լինելու դեպքում՝ միայն տվյալ տարվա, ավարտված յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ և շրջանառության հարկի հաշվարկներով գործունեության առնվազն 80%-ը ձևավորել և իրականացրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝ մասնավորապես՝

  • «A (ԷՅ) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն» բաժնի 01.1 (Ոչ բազմամյա մշակաբույսերի աճեցում)»,
  • «01.2 (Բազմամյա մշակաբույսերի աճեցում)»,
  • «01.3 (Տնկիների և այլ տնկանյութերի աճեցում)»,
  • «01.4 (Անասնաբուծություն)»
  • «03.2 (Ձկնաբուծություն)» խմբերում,
  • «C (ՍԻ) Մշակող արդյունաբերություն» բաժնում ներառված գործունեություն (բացառությամբ՝ 18 «Պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում», 33 «Մեքենաների և սարքավորանքի նորոգում և տեղադրում» դասերում ներառված գործունեության).

Փոխհատուցման շրջանակներում սերտիֆիկատի տիպը և սերտիֆիկացման ծախսը՝

ա. Հավատարմագրման միջազգային ֆորումի («International Accreditation Forum», այսուհետ՝ IAF) Բազմակողմ ճանաչման պայմանագրի կողմ հանդիսացող հավատարմագրման մարմնի կողմից կամ Հայաստանի Հանրապետության «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ԱՐՄՆԱԲ) կողմից հավատարմագրված կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից ISO 22000, FSSC 22000, ISO 9001 կամ ISO 14001 ստանդարտներից որևէ մեկին համապատասխան տրամադրած սերտիֆիկատ,

բ. Օրգանական հավատարմագրման միջազգային ծառայության («International Organic Accreditation Service»՝ «IOAS»), Հավատարմագրման միջազգային ֆորումի («International Accreditation Forum»-«IAF») Բազմակողմ ճանաչման պայմանագրի կողմ հանդիսացող հավատարմագրման մարմնի (EU) կողմից հավատարմագրված ԵՄ օրգանական /EU Regulation 2018/848/, կամ ԱՄՆ ՆՕՊ կողմից հավատարմագրված /USDA National Organic Program, 7 CFR 205/, կամ Ճապոնիայի անտառային, գյուղատնտեսության ու ձկնային տնտեսության կողմից հավատարմագրված Ճապոնիայի (Ճապոնիայի գյուղատնտեսական ստանդարտ-Japan Agricultural Standards (JAS) JAS օրգանական (Organic) ստանդարտին համապատասխանության գնահատման մարմնի օրգանական մակնշումները ու նշանները կիրառելու իրավունք ունեցող, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ու Շվեյցարիայի Դաշնության կողմից ճանաչված ու օրգանական մակնշումները ու նշանները կիրառելու իրավունք ունեցող արտադրանքի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանությունը հավաստող սերտիֆիկատ, IAF-ի կամ IHAF-ի («Հալալ» հավատարմագրման միջազգային ֆորում- «International Halal Accreditation Forum») բազմակողմ ճանաչման պայմանագրի կողմ հանդիսացող հավատարմագրման մարմնի կողմից հավատարմագրված արտադրանքի սերտիֆիկացման մարմինների կողմից տրված «Global G.A.P.», «Հալալ» արտադրանքի սերտիֆիկատ,

գ․ «Ամֆորի» (Amfori) ձեռնարկությունների ասոցիացիայի կողմից տրված բիզնես-սոցիալական համապատասխանության ապահովման «BSCI» «Business Social Compliance Initiative»՝ սերտիֆիկատ,

դ․ SAI (Social Accountability International) կազմակերպության կողմից տրված՝ ընկերության աշխատանքային պայմանների, սոցիալական պատասխանատվության համապատասխանությանն ուղղված «Social Accountability 8000»՝ «SA8000» սերտիֆիկատ,

ե․ «Համաշխարհային պատասխանատու հավատարմագրված արտադրություն» ընկերության («WRAP»՝ («Worldwide Responsible Accredited Production») կողմից տրված արտադրության սոցիալական, էթիկական, բնապահպանական չափանիշների համապատասխանությունը հավաստող «WRAP» սերտիֆիկատ,

զ․ Մատակարարների էթիկական տվյալների փոխանակում («Supplier Ethical Data Exchange»՝ «SEDEX») կազմակերպության կողմից տրված արտադրանքի մատակարարման շղթայի թափանցիկությանն ու սոցիալական, էթիկական պայմանների համապատասխանությանն ուղղված «SEDEX» սերտիֆիկատ,

է․ OEKO-TEX® կազմակերպության կողմից տրված արտադրանքի՝ մարդու առողջության համար վնասակար նյութեր չպարունակելու հավաստումը փաստող OEKO-TEX Standard 100 սերտիֆիկատ,

ը․ տեքստիլ արտադրանքի օրգանական նյութերից պատրաստված լինելու դրանց արտադրության գործընթացների բարձրագույն էկոլոգիական և սոցիալական չափանիշներին համապատասխանության ապահովման GOTS (Global Organic Textile Standard) սերտիֆիկատ,

թ․ օգտագործվող բամբակի համապատասխանությունը հավաստող BCI (Better Cotton Initiative) սերտիֆիկատ,

ժ․ Fairtrade International-ի կողմից տրվող տեքստիլ արտադրանքի ողջ արտադրական գործընթացի՝ սկսած հումքից մինչև պատրաստի արտադրանքի համապատասխանությունը հավաստող սերտիֆիկատ (այն անցնում է անկախ ստուգումներ և աուդիտներ, որոնք երաշխավորում են, որ այն ստեղծվել է սոցիալապես արդար և շրջակա միջավայրի համար պատասխանատու եղանակով),

ժա․ արտադրանքի բարձր էկոլոգիական չափանիշներին համապատասխանությունը հավաստող EU Ecolabel սերտիֆիկատ,

ժբ․ արտադրանքի կամ ծառայության բարձրագույն էկոլոգիական, սոցիալական և տնտեսական չափանիշներին համապատասխանությունը հավաստող Cradle to Cradle (C2C) սերտիֆիկատ.

  • սերտիֆիկացման ծախս` ըստ սերտիֆիկատի` սույն կետի «ա»-«ժբ» պարբերություններում նշված սերտիֆիկացման մարմնի կողմից այդ պարբերություններում նշված սերտիֆիկատի տրամադրման համար այդ մարմիններին վճարվող գումարը (վճարումները հավաստող փաստաթղթերին համաձայն):

Փոխհատուցման ենթակա առավելագույն գումարը՝

  1. ISO 9001 և ISO 14001 սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 50%-ի չափով, բայց ոչ ավելի քան 1 000 000 (մեկ միլիոն) դրամ.
  2. ISO 22000 և FSSC 22000 սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 50%-ի չափով, բայց ոչ ավելի քան 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ.
  3. «Global G.A.P.», «Հալալ», «օրգանական» և «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 50%-ի չափով, բայց ոչ ավելի քան 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ.
  4. «գ»-«ժբ» պարբերություններով սահմանված սերտիֆիկատների դեպքում` սերտիֆիկացման ծախսի 50%-ի չափով, բայց ոչ ավելի քան 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) դրամ։

Փոխհատուցման պայմանները՝ մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ին տասնօրյակը, եթե՝

  1. շահառուն բավարարում է սահմանված պայմանները.
  2. շահառուն սերտիֆիկատի ստացման համար սերտիֆիկացնող մարմին է դիմել ծրագրի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից սկսած (մինչև ծրագրի ուժի մեջ մտնելը շահառուի կողմից կատարված ծախսերը չեն փոխհատուցվում)։

Բացառություններ՝ բացառությամբ դիմում-հայտը ներկայացնելու կամ նախորդող օրացուցային տարվա ընթացքում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող տնտեսավարողների, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի 18 «Պոլիգրաֆիական գործունեություն, գրառված կրիչների բազմացում», 33 «Մեքենաների և սարքավորանքի նորոգում և տեղադրում» դասերում ներառված գործունեության:

Դիմելու կարգը և անհրաժեշտ փաստաթղթերը

Շահառուի կողմից հայտը պետք է ներկայացվի ծրագրի 6-րդ կետով նախատեսված սերտիֆիկատներից որևէ մեկը ստանալուց հետո, բայց ոչ ուշ, քան 4 ամսվա ընթացքում։

Շահառուն էլեկտրոնային եղանակով (secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին) պետք է լիազոր մարմնին ներկայացնի դիմում-հայտ՝ համաձայն N 1 ձևի, որում պետք է նշվի՝

  1. շահառուի՝ պետական ռեգիստրում գրանցված կազմակերպության գրանցման համարի կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման համարի պատճենը.
  2. շահառուի կողմից տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանող գրավոր համաձայնությունը ծրագրի շրջանակներում շահառուի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից լիազոր մարմնին տրամադրելու համար.
  3. ծրագրի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված սերտիֆիկատը և դրա պատճենը.
  4. ծրագրով նախատեսված սերտիֆիկացման ծախսը հիմնավորող փաստաթղթերը.
  5. շահառուի բանկային հաշվեհամարը և շահառուի կողմից սերտիֆիկացման ծախսի վճարումը հաստատող բանկային հաշվի քաղվածքը.
  6. շահառուի գրավոր համաձայնությունը 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում փոխհատուցվող ամբողջ գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու մասին՝ կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշմամբ սահմանված պահանջը, եթե աջակցությունը տրամադրելուց հետո պարզվի՝

ա․ այն ստանալու համար շահառուն տրամադրել է ոչ ամբողջական, խեղաթյուրված կամ կեղծ տեղեկատվություն, որոնց դեպքում շահառուն կենթարկվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության,

բ․ այն ստանալուց հետո ծրագրի գործողության ընթացքում վերջինիս նկատմամբ հարուցվող հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթի շրջանակներում ընդունվել է հարկային պարտավորությունների գանձման որոշում։

Շահառուի դիմումների N 1 և N 2 Ձևերը ներկայացված են «Կառավարման համակարգերի և արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատների ստացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության՝ 2025 թվականի հունիսի 5-ի N 737-Ն որոշմամբ՝ https://www.arlis.am/hy/acts/207959/latest

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով

Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել՝ +374 11 597 183 հեռախոսահամարով։ 

  ԹԵԺ ԳԻԾ` 81-40

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00