ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Էկոնոմիկայի նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար
- Տնօրենը`
- առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում և կնքում գործարքներ.
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և Lիազորված մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
- տալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
- աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
- սահմանում է կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
- հաստատում է կազմակերպության հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.
- օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
- բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
- Lիազորված մարմնի համաձայնությամբ նշանակում է կազմակերպության հիմնարկների, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարներին, նրանց տալիս է համապատասխան լիազորագրեր.
- ապահովում է հավատարմագրման գործընթացի և հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների պարբերական գնահատման, ինչպես նաև արտահերթ գնահատման իրականացումը.
- հաստատում է համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման վկայագրերը և դրանց կից հավելվածները.
- իր իրավասության սահմաններում կնքում է համագործակցության և համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման երկկողմ և բազմակողմ փոխադարձ ճանաչման համաձայնագրեր.
- ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների, հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ու տեխնիկական փորձագետների, ինչպես նաև համապատասխանության գնահատման մարմինների տված համապատասխանության սերտիֆիկատների, գրանցված համապատասխանության հայտարարագրերի և փորձարկման արձանագրությունների ռեեստրների ձևավորումը և վարումը, նշված ռեեստրներից տեղեկատվության տրամադրումը.
- համապատասխանության գնահատման ոլորտի մասնագետների համար կազմակերպում է հավատարմագրմանը վերաբերող գիտաժողովներ, վերապատրաստման և որակավորման դասընթացներ, որակավորում է հավատարմագրման փորձագետներին (գնահատողներին) և շնորհում համապատասխան վկայագրեր.
- տրամադրում է համապատասխանության գնահատման մարմիններին հավատարմագրման վկայագրեր, ինչպես նաև վերաձևակերպված հավատարմագրման վկայագրեր.
- տրամադրում է շահագրգիռ կողմերին տեղեկություն հավատարմագրման գործընթացի վերաբերյալ.
- հավատարմագրման բնագավառում տարածաշրջանային և միջազգային համագործակցության շրջանակներում ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը և մասնակցում է հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների աշխատանքներին.
- կազմակերպում է համապատասխանության սերտիֆիկատների, պետական գրանցման վկայականների ձևաթղթերի տպագրությունը, դրանց հաշվառումն և տրամադրումը համապատասխանության գնահատման մարմիններին.
- ստեղծում է խորհրդատվական տեխնիկական կոմիտեներ և սահմանում դրանց գործունեության կարգը.
- հրապարակում է ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին ներդաշնակ միջպետական ստանդարտի պահանջներով սահմանված հանրամատչելի տեղեկատվությունը.
- իրականացնում է «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, իրավական այլ ակտերից, սույն կանոնադրությունից Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանային, միջազգային փաստաթղթերից բխող այլ լիազորություններ։
- Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- «Ստանդարտացում, չափագիտություն, սերտիֆիկացում» կամ «Կառավարում» կամ «Տնտեսագիտություն» կամ «Իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
- հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կառավարման բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ,
- առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։
- Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- լրացված դիմում, ձևը կցվում է
- ինքնակենսագրություն, ձևը կցվում է
- անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը)
- 2 գունավոր լուսանկար` 3 x 4
- բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը (դիպլոմները) (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները),
- աշխատանքային գործունեությունը հավաստող վավերացված համապատասխան տեղեկանք (փաստաթուղթ), որը կբավարարի սահմանված պահանջներին և հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ,
- օտար լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթը (բնօրինակը (բնօրինակները) և պատճենը (պատճենները) առկայության դեպքում, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում՝ բնօրինակի (բնօրինակների) սկանավորված տարբերակը)` առկայության դեպքում:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է առձեռն:
Փաստաթղթերն ընդունվում են առձեռն եղանակով ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5 հասցեով` 704 սենյակ, երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին` ժամը 09:30-ից մինչև 12:30-ն, հինգշաբթի, ուրբաթ օրերին` ժամը 14:30-ից մինչև 17:30-ն։
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թ. օգոստոսի 25-ին, ժամը 10:00-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2025թ.սեպտեմբերի 3-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5 հասցեում:
Թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակն է՝
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ աշխատանքային օրենսգիրք
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
«Գնումների մասին» ՀՀ օրենք
«Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք
«Հավատարմագրման մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի N 1795-Ն որոշում
ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 539-Ն որոշում
ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի ապրիլի 2-ի N 915-Ն հրաման
ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի հուլիսի 8-ի N 1745-Ն հրաման
ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.05.2025 թվականի մայիսի 19-ի N 1383-Ն հրաման
ՀՀ էկոնոմիկայի նախարարի 21.06.2024 թվականի հունիսի 21-ի N 1612-Ն հրաման
ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17011-2018 ստանդարտ
Հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակն է՝
ՀՀ Սահմանադրություն
ՀՀ աշխատանքային օրենսգիրք
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
«Գնումների մասին» ՀՀ օրենք
«Հավատարմագրման մասին» ՀՀ օրենք
«Բարեվարքություն» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf
«Աշխատակազմի (անձնակազմի) կառավարում» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
«Որոշումների կայացում» կոմպետենցիա
https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
Հարցազրույցի փուլ անցած մասնակիցները մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը՝ ժամը 12:00-ը պետք է hանձնաժողովին նախապես ներկայացնեն նշված պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով, l_nanagulyan@mineconomy.am էլ․ հասցեին:
Հայեցակարգը պետք է`
- լինի առավելագույնը 20 էջ.
- պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը.
- ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025 թվականի հուլիսի 25-ը:
Հիմնական աշխատավարձի չափն է 950000 ՀՀ դրամ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն՝ 011-597-196 հեռախոսահամարով: