ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Կլիմայական պայմաններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրի» (CAFSEP) շրջանակում կնքված
FBS/CS-02: Ինստիտուցիոնալ զարգացման և կարողությունների հզորացման խորհրդատուի պայմանագրի մասին
Դրամաշնորհ No. 9241 ARM
Հաղթող Խորհրդատու: "CIVITTA AM" ՓԲԸ (Հայաստան)
Երկիր: Հայաստան
Գնումների մեթոդ: ֆիքսված բյուջեի ընտրության սկզբունք (FBS)
Ստացված հետաքրքրվածության հայտերի/առաջարկների քանակ․ 2 ընկերություն ներկայացրել է հետաքրքրվածության հայտ, 2 ընկերություն ընդգրկվել է կարճ ցուցակում, և 2 ընկերություն ներկայացրել է տեխնիկական և ֆինանսական առաջարկներ։
Պայմանագրի արժեք․ 140,900 ԱՄՆ դոլար (հարյուր քառասուն հազար ինը հարյուր ԱՄՆ դոլար) և 46,454,429 ՀՀ դրամ (քառասունվեց միլիոն չորս հարյուր հիսունչորս հազար չորս հարյուր քսանինը դրամ), առանց տեղական հարկերի։
Տևողություն․ 18 ամիս
Պայմանագրի շրջանակը՝
- Գյուղատնտեսական ոլորտում և ենթաճյուղերում համապատասխան գյուղատնտեսական շահագրգիռ կողմերի և զարգացման գործընկերների ընթացիկ և պլանավորված ներդրումների քարտեզագրում
- ՀՀ կառավարության ռազմավարությունների ու առաջնահերթությունների վերլուծություն՝ հաշվի առնելով Ազգային մակարդակում սահմանված ներդրումները և կլիմայական պայմաններին հարմարեցման պլանավորումը, ինչպես նաև առաջարկություններ՝ կլիմայական հարմարվողականության պլանավորման ներկայիս գործընթացներում հնարավոր ինտեգրման և անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ
- Գործողությունների մշակում՝ աջակցելու ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը գյուղատնտեսական ոլորտում կլիմայական հարմարվողականության միջոցառումների իրականացման հարցում ՝ ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով։
- ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել խորհրդատվություն կլիմայական ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ և առաջնահերթության սկզբունքով աջակցել կլիմայական ուղղվածությամբ ներդրումային նախագծերի մշակմանը
- Դիտարկել առկա պարենային անվտանգության ռազմավարությունները, առևտրային քաղաքականությունները և առաջարկել առաջնահերթ ուղղություններ պարենային անվտանգության ուժեղացման համար
- Վերլուծել գյուղական տարածքների վերականգնվող էներգիայի ներուժը, խորհրդատվություն տրամադրել վերականգնվող էներգիայի կիրառման հնարավորությունների վերաբերյալ գյուղատնտեսության զարգացման համատեքստում, մշակել գործողությունների ճանապարհային քարտեզ և աջակցել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը դրա իրականացման գործում։