Հետաքրքրությունների արտահայտման հարցում/Հայաստան․«Կլիմայական պայմաններին հարմարվողական պարենային անվտանգության բարձրացման ծրագրի» (CAFSEP) խորհրդատվական ծառայություններ․Ծրագրի իրականացման թիմի Գրասենյակի ղեկավար/թարգմանիչ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

Ծրագրի իրականացման թիմի

Գրասենյակի ղեկավար/թարգմանիչ

 

 

Հայաստանի Հանրապետություն

Հայաստան: «Կլիմայական փոփոխություններին հարմարվողական պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» (CAFSEP)

Դրամաշնորհ No. 9241

Ծրագիր No. 57088-001

Բաժանմունք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսսական Ծրագրերի Իրականացման Վարչություն (ԳԾԻՎ)

Տեղեկանք No. (գնումների պլանին համապատասխան): CAFSEP-S-25-6

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության ( ՀՀ ԷՆ) «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագրի» (այսուհետ՝ CAFSEP կամ Ծրագիր) իրականացման նպատակով Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ ֆինանսավորում է ստացել Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամից (JFPR) և մտադիր է ստացված գումարի մի մասը ուղղել խորհրդատվական ծառայություններին:

 

Նպատակը. Ծրագրի Գրասենյակի ղեկավար/թարգմանիչը կապահովի հիմնական աջակցության դերը ԳԾԻՎ-ի շրջանակներում՝ ուղղակիորեն զեկուցելով Ծրագրի իրականացման թիմի տնօրենին: Այս պաշտոնի առաջնային նպատակն է համակողմանի աջակցություն ցուցաբերել ծրագրի արդյունավետ իրականացման գործում:

 

Պարտականություններ. Ծրագրի Գրասենյակի ղեկավար/թարգմանիչը  պատասխանատու կլինի մի շարք խնդիրների համար, ներառյալ, բայց չսահմանափակվելով հետևյալով.

 

Աջակցություն Ծրագրի իրականացման թիմի տնօրենին. Սերտորեն համագործակցում է Ծրագրի իրականացման թիմի տնօրենի հետ՝ իրականացնելու տարբեր պարտականություններ, ինչպիսիք են գրասենյակի անխաբան աշխատանքի ապահովումը, փաստաթղթաշրջանառության կազմակերպումը, գրառումների ապահովումը և պահպանումը, հաշվետվությունները և հաղորդակցությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսսական Ծրագրերի Իրականացման Վարչության և Ծրագրի այլ շահագրգիռ կողմերի հետ:

 

Գրասենյակի կառավարում. Վերահսկում ծրագրի գրասենյակի ամենօրյա գործունեությունը, համոզվելով, որ այն ամբողջովին ապահովված է անհրաժեշտ նյութերով, կազմակերպված և հագեցած՝ ծրագրի գործողություններին աջակցելու համար:

Կազմում է նամակագրության սևագրևեր և կատարում թարգմանություններ՝ կապված իրականացվող ծրագրի շրջանակներին, ինչպես նաև պարզաբանում է, հետևում է, պատասխանում է տեղեկատվության հարցումներին։

 

Այցելություն իրականացնող փորձագետների աշխատանքների համակարգում. Հեշտացնում է այցելող փորձագետների առաքելությունները, օրակարգերի նախագծերը, ներառյալ հանդիպումների կազմակերպումը, փոխադրումները, վայրերը, և թարգմանությունը, անհրաժեշտության դեպքում, պատրաստում է ճեպազրույցների և հիմնական տեղեկատվական նյութեր:

 

Թարգմանչական ծառայություններ. Իրականացնում է թարգմանություններ և մեկնաբանություններ ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական հանդիպումներում՝ ապահովելով արդյունավետ հաղորդակցություն ծրագրի թիմի և արտաքին շահագրգիռ կողմերի հետ:

 

Միջոցառումների պլանավորում և տեղեկատվության տարածում. Նպաստում է Ծրագրի միջոցառումների պլանավորմանն ու իրականացմանը և աջակցում է շահագրգիռ կողմերին համապատասխան տեղեկատվության տրամադրմանն ու տարածմանը:

 

Հանդիպումների կազմակերպման աջակցություն. Աջակցում է հանդիպումների նախապատրաստմանը և համակարգմանը, հատկապես այն հանդիպումներին՝ պատրաստելով օրակարգեր, կատարելով գործնական պայմանավորվածություններ, կատարելով համապատասխան գրառումներ և կազմելով արձանագրություններ հանդիպումների ընթացքում և ապահովելով համապատասխան փաստաթղթերի բաշխում և դրանց հետագա իրականացում: Ուսումնասիրում է  և կազմում է հիմնական նյութերը՝ քննարկումների և ճեպազրույցների ժամանակ օգտագործելու նպատակով:

 

Ծրագրի լրացուցիչ պարտականություններ. Տրամադրում է աջակցություն Ծրագրի աշխատակազմին և նպաստում արդյունավետ հաղորդակցման գործունեության իրականացմանը: Կատարում ծրագրի իրականացման հետ կապված անհրաժեշտ այլ լրացուցիչ պարտականություններ՝ Ծրագրի իրականացման թիմի տնօրենի հանձնարարությամբ:

 

Համագործակցային պարտականություններ. Համագործակցում է CAFSEP նախագծի և ԳԾԻՎ-ի հետ՝ ստանձնելով հանձնարարված լրացուցիչ պարտականություններ:

 

ՀՀ ԷՆ-ն այսուհետ հրավիրում է անհատ խորհրդատուների («Խորհրդատուներ»)՝ ցուցաբերելու Ծառայությունների մատուցման իրենց հետաքրքրությունը։ Հետաքրքրված խորհրդատուները պետք է տրամադրեն տեղեկատվություն, որը ցույց կտա, որ նրանք ունեն պահանջվող որակավորում և համապատասխան փորձ Ծառայությունների կատարումն ապահովելու համար:

 

Որակավորումներ և պահանջներ

  • Բարձրագույն կրթություն:
  • Անգլերեն լեզվի  գերազանց իմացություն:
  • Հաղորդակցման և կազմակերպչական հմտություններ, ներառյալ տարբեր փորձագետների հետ աշխատելու և դինամիկ հանգամանքներին հարմարվելու կարողություն:
  • Հայերենի սահուն իմացությունը, ինչպես նաև գրելու հմտությունները, ռուսերենի իմացությունը առավելություն է: Հանդիպումների ժամանակ փաստաթղթերը թարգմանելու և արձանագրելու ունակություն:
  • Ընդհանուր համակարգչային ծրագրերի (Adobe, Microsoft Office: Word, Excel, PowerPoint և այլն) օգտագործման հմտություններ :
  • Ֆինանսական հաշվառման և ծրագրին առնչվող այլ փաստաթղթերի պահպանման փորձ:
  • Տարբեր գործընկերների, այդ թվում՝ պետական կառույցների և դոնորների հետ համագործակցելու ունակություն:

 

Պաշտոնավարումը տևելու է Ծրագրի ողջ ընթացքում՝ 2025-ից մինչև 2027 թվականի հունիս ներառյալ։

Խորհրդատուն կընտրվի Անհատ խորհրդատուի ընտրության մեթոդով (IC) ԱԶԲ-ի Գնումների քաղաքականությանը (2017թ., որը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է ԱԶԲ գնումների քաղաքականությանը համապատասխան) և ԱԶԲ Վարկառուների համար Գնումների կանոնակարգին (2017թ., որը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է ԱԶԲ Վարկառուների համար գնումների կանոնակարգերին համապատասխան) համաձայն:

 

Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ստորև նշված հասցեով աշխատանքային ժամերին 10:00-17:00:

Հետաքրքրության հայտերը պետք է գրավոր առաքվեն ստորև նշված հասցեով (էլեկտրոնային փոստով, փոստով կամ անձամբ հետաքրքրության արտահայտման թվային պատճեններով) մինչև 2024 թվականի դեկտեմբերի 16-ը, տեղական ժամանակով ժամը 17:00-ն:

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

Ենթակա է ներկայացման՝

Լուսինե Անանյանին, ՀՀ ԷՆ գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության միջազգային ծրագրերի համակարգման բաժնի պետ

5, Mher Mkrtchyan Str., Yerevan 0010, Armenia

Հայաստանի Հանրապետություն, ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5

Հեռ․՝  +(374)-11-54-25-03

E-mail: luananyan@mineconomy.am

 

 

 

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00