Հայտարարություն N 3
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ձեռներեցության զարգացման վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2024-10-16
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության ձեռներեցության զարգացման վարչության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ հանձնարարականների իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ պայմանավորված:
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Ձեռներեցության ռազմավարության (այսուհետ՝ ռազմավարություն) մշակման ընթացիկ աշխատանքների իրականացում, գիտելիքի հասանելիության բարձրացման նպատակով սկսնակ ձեռներեցների աջակցության գործիքակազմի մշակման աշխատանքներում մասնակցություն և «ԵՄ Միասնական շուկա ծրագրին» անդամակցության ապահովման աշխատանքների իրականացում։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
1)Ձեռներեցության ռազմավարության (այսուհետ՝ ռազմավարություն) մշակման ընթացիկ աշխատանքների իրականացում․
ա․ըստ սահմանված ժամանակցույցի շահագրգիռ գերատեսչություններից և կազմակերպություններից պահանջվող տեղեկատվության ստացում՝ ռազմավարության մշակման նպատակով.
բ․ ստացված կարծիքների և առաջարկությունների հիման վրա ռազմավարության լրամշակման աշխատանքների կատարում, ներկայացում՝ համագործակցելով ռազմավարությունը մշակող, ինչպես նաև այլ շահագրգիր կազմակերպության հետ.
գ․ ռազմավարության ընդունումից հետո ռազմավարությամբ սահմանված գործողությունների ծրագրի միջոցառումների իրականացման աշխատանքների կատարում.
դ ռազմավարության մշակման աշխատանքների վերաբերյալ ներկայացումների պատրաստում, հաշվետվությունների կազմում.
2)գիտելիքի հասանելիության բարձրացման նպատակով սկսնակ ձեռներեցների աջակցության գործիքակազմի մշակման աշխատանքներում մասնակցություն։
3)«ԵՄ Միասնական շուկա ծրագրին» անդամակցության ապահովման աշխատանքների իրականացում.
ա․ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, շահագրգիր կողմերի հետ համաձայնեցում.
բ․ կողմերի կարծիքների ներկայացված կարծիքների հիման վրա փաստաթղթերի լրամշակում։
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2024թ. հոկտեմբերի 21-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում և ընդգծելով հայտարարության համարը (առանց ստորաբաժանման անվանման և հայտարարության համարի դիմումները չեն դիտարկվի):
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն` naslanyan@mineconomy.am):