Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2024-10-14
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Գյուղատնտեսությանն առնչվող թեմատիկ շերտերի ստեղծման, վարման և ընդլայնման, Կադաստրի կոմիտեի կողմից վարվող ազգային գեոպորտալին ինտեգրման աշխատանքների, թվայնացված տվյալների շտեմարանի թարմացման, գյուղատնտեսությունում տնտեսավարողների հաշվառման համակարգի ստեղծման և վարման աշխատանքներին մասնակցության շարունակական իրականացում։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 /մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
ա) թվայնացված տվյալների շտեմարանի թարմացումը,
բ) գյուղատնտեսությունում տնտեսավարողների հաշվառման համակարգի ստեղծման և վարման աշխատանքներին մասնակցությունը,
գ) գյուղատնտեսությանն առնչվող թեմատիկ շերտերի ստեղծումը, վարումը և ընդլայնումը,
դ) Կադաստրի կոմիտեի կողմից վարվող ազգային գեոպորտալին ինտեգրմանն ուղղված աշխատանքները,
ե) գերատեսչությունների և այլ շահագրգիռ կողմերի հետ փոխադարձ համագործակցությունը,
զ) տարածական տվյալների ստեղծման նպատակով գործուղումների մեկնումը,
է) տարածական տվյալների ստեղծման նպատակով ՀՀ պետական և ՏԻՄ մարմինների հետ ըստ անհրաժեշտության կապի ապահովումը՝ տվյալների ճշգրտման և այլ նպատակներով։
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
բ) բարձրագույն կրթություն,
գ) 3 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ՝ քարտեզագրության ոլորտում,
դ) սույն ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
ե) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
զ) գրական հայերենի տիրապետում, անգլերենի իմացություն,
է) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2024թ. հոկտեմբերի 17-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5։
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում (առանց ստորաբաժանման անվանման նշման դիմումները չեն դիտարկվի)։
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն naslanyan@mineconomy.am):