Անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 23-33.4-Մ2-3) քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է`Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը

որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

 

Էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը` 23-33.4-Մ2-3)

  1. իրականացնում է Նախարարության և Նախարարության ենթակա մարմնի (այսուհետ` Ենթակա մարմին) կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքները,
  2. իրականացնում է Նախարարության և ենթակա մարմնի ստորաբաժանումների հետ համատեղ քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման և դասակարգման հետ կապված աշխատանքները,
  3. իրականացնում է Նախարարության և ենթակա մարմնի քաղաքացիական ծառա-յողների վերապատրաստման կարիքների բացահայտման և վերապատրաստումների կազմակերպման աշխատանքները, ինչպես նաև վերապատրաստման արդյունավետության գնահատումը,
  4. իրականացնում  է Նախարարի, Նախարարության գլխավոր քարտուղարի, Նախարարության ենթակա մարմնի նախագահի և գլխավոր քարտուղարի` անձնակազմի կառավարման գծով հրամանների նախագծերի նախապատրաստման աշխատանքները և դրանք ներկայացում է ստորագրման,
  5. իրականացում Mulberry համակարգի վարման աշխատանքների իրականացումը․
  6. իրականացնում է աշխատանքային ծրագրերի մշակման, կատարողականի գնահատման և կատարողականի կառավարման աշխատանքները, և դրա արդյունավետ ու արդար կիրարկումը, հաջորդ տարվա  աշխատանքային ծրագրի կազմումը,
  7. իրականացնում է Նախարարության և ենթակա մարմնի քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին և կատարողականի գնահատման ներկայացրած հաշվետվությունների ուսումնասիրութուն, ինչպես նաև դրանց վերաբերյալ ներկայացում համապատասխան առաջարկություններ և այլն աշխատանքներ։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն,
  • հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կադրերի և մասնագիտական կողմնորոշման բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:

Աշխատավարձի չափը՝ 267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ:

Նշված պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը՝ այդ թվում՝ վաղաժամկետ։

Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով. անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ),
  • զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
  • մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9։30-ից մինչև 12։30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2024 թվականի հոկտեմբերի 10-ը:

ՀՀ քաղաքացիները Նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96 էլ-փոստ՝ sghevondyan@mineconomy.am/):

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00