ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ և ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024-2028 ԹԹ․ ԾՐԱԳԻՐ

Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին ՀՀ կառավարության 22 օգոստոսի 2024 թվականի N 1392-Լ որոշում

Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ․ ծրագրի նպատակն է պետական աջակցությամբ բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման (ներկրման) գործընթացի խթանումը, բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, հայրենական ցեղերի կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործումը, ինչպես նաև տրամախաչման միջոցով բարձր մթերատու և տեղական պայմաններին հարմարված խառնացեղ կենդանիների ստացման համար նպաստավոր պայմանների ստեղծում։   

Ծրագրի շրջանակում շահառուները փոխհատուցման եղանակով հնարավորություն ունեն ձեռք բերել բարձր մթերատու տոհմային մանր եղջերավոր կենդանի։

Մեկ  տոհմային կենդանու առավելագույն գինը սահմանվել է՝                            

  • Հայաստանի Հանրապետության ներսում ձեռք բերված՝ 300 հազար ՀՀ դրամ
  • արտերկրից ներկրման  դեպքում՝ 450 հազար ՀՀ դրամ

Ծրագրով տոհմային ՄԵԿ-ի՝ ըստ մթերատվության ուղղության (կաթնային, մսային, բրդային)  որևէ նախապայման չի սահմանվում՝ բացառությամբ դրանց սեռահասակային խմբերի՝ մինչև 18 ամսական հղի ոչխարներ և այծեր, 4-16 ամսական՝ էգ և 6-16 ամսական՝ արու մատղաշ (ներկրման դեպքում արտահանող երկրում կարանտինը մեկնարկելու առաջին օրվա, իսկ Հայաստանի Հանրապետությունում՝ առուվաճառքի պայմանագրի կնքման օրվա դրությամբ)՝ 29։1 հարաբերությամբ (29 էգի հաշվով՝ 1 արու)։

Ծրագրի պայմաններն են՝ 

  1. ծրագրի շահառու կարող են հանդիսանալ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը
  2. շահառուն կարող է ձեռք բերել նվազագույնը 5 գլուխ (4 էգ, 1 արու), իսկ առավելագույնը 300 գլուխ (այդ թվում՝ 10 գլխից ոչ ավելի արու մատղաշ)
  3. կփոխհատուցվի յուրաքանչյուր ձեռք բերված (ներկրված) տոհմային կենդանու արժեքի 50%-ը։       

Մինչև տոհմային ՄԵԿ-ի ձեռքբերումը (ներկրումը) շահառուն   պետք է նախարարություն ներկայացնի՝ 

  1. էլեկտրոնային տարբերակով դիմում՝ secretariat@mineconomy.am հասցեով՝ նշելով ձեռք բերվող տոհմային կենդանիների տեսակը, ցեղը, քանակը, ձեռքբերման (ներկրման) վայրը (վայրերը) և ժամկետները, կցելով նաև պայմանագիրը և ձեռքբերման ենթակա տոհմային ՄԵԿ-ի հավաստագրերը (վկայականները, քարտերը)
  2. բարվոք վարկային պատմության վերաբերյալ ԱՔՐԱ տեղեկատվություն
  3. հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք
  4. մեկ տարի ժամկետով բանկային երաշխիք` ձեռք բերված կենդանիների ընդհանուր արժեքի և 10,8 մլն դրամի տարբերության գումարի չափով, եթե շահառուն արտերկրից ներկրել է 48-ից ավել, իսկ հանրապետության ներսում ձեռք է բերել 72-ից ավելի տոհմային կենդանի։   

                               
Յուրաքանչյուր շահառու կարող է օգտվել ծրագրից միայն մեկ անգամ։

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ  այստեղ

Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել` 

ԹԵԺ ԳԻԾ` 81-40

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00