Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ագրովերամշակման վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2024-09-03
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:
- Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Իրականացնել պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության միջոցառումների իրականացման, միջազգային փորձի ուսումնասիրության, պարենային անվտանգության ապահովման մասին օրենքի վերանայման և պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության միջոցառումների շրջանակներում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցություն աշխատանքներ։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 /մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
- իր իրավասության շրջանակներում իրականացնել պարենային համակարգերի բնագավառներում ընթացող գործընթացների համալիր հետազոտություններ. վերլուծություններ, գնահատումներ ու կանխատեսումներ և դրանց արդյունքների հիման վրա պարենային համակարգերի ոլորտների զարգացման քաղաքականության մշակման աշխատանքներ.
- իր իրավասության շրջանակներում իրականացնել պարենային ապահովության ծրագրերի մշակում, պարենային անվտանգության հիմնախնդիրների գնահատում և դրանց լուծման մոտեցումների ձևավորում.
- իր իրավասության շրջանակներում իրականացնել ագրոպարենային արտադրանքի իրացման համակարգի (լոգիստիկ ենթակառուցվածքների) իրավիճակի ուսումնասիրություն և բարելավմանն ու կատարելագործմանն ուղղված առաջարկությունների և միջոցառումների մշակումը.
- իր իրավասության շրջանակներում իրականացնել պարենային անվտանգության ապահովման մասին օրենքի վերանայում.
- իր իրավասության շրջանակներում իրականացնել արտաքին շուկաների ուսումնասիրությունը և վերլուծություն՝ տեղական արտադրողների համար արտաքին շուկաների հասանելիության և ագրոպարենային արտադրանքի արտահանման խթանման նպատակով:
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
- Բարձրագույն կրթություն.
- Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հինգ տարվա գյուղատնտեսության բնագավառի աշխատանքային ստաժ.
- ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- հայերենի իմացություն, օտար լեզուների իմացությունը պարտադիր է.
- պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2024թ. սեպտեմբերի 6-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5։
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրականներ (CV),
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում (առանց ստորաբաժանման անվանման նշման դիմումները չեն դիտարկվի)։
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն naslanyan@mineconomy.am):
Տեղեկատվություն էկոնոմիկայի նախարարության ագրովերամշակման վարչությունում փորձագետ ներգրավելու համար դիմած և պայմանագիր կնքած անձի մասին