Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ձեռներեցության զարգացման վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2024-08-23
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության ձեռներեցության զարգացման վարչության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ պայմանավորված:
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Իրականացվում է 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված հանձնարարականներ, մասնավորապես՝ ձեռներեցության ռազմավարության մշակում և իրականացում, «ԵՄ Միասնական շուկա» ծրագրին միանալու շարունակական աշխատանքների իրականացում, ՓՄՁ ոլորտի և սկսնակ ձեռներեցների աջակցությանն ուղղված ծրագրերի և գործիքակազմի ընդլայնում։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
1)ձեռներեցության ռազմավարության (այսուհետ՝ ռազմավարություն) մշակման համակարգման աշխատանքներ․
2)ռազմավարության մշակման ժամանակացույցի կազմում և ըստ կազմված ժամանակացույցի աշխատանքների իրականացում.
3)ռազմավարության մշակման նպատակով՝ պահանջվող տեղեկատվության ստացում այլ շահագրգիռ գերատեսչություններից և կազմակերպություններից.
4)ռազմավարության շրջանառում շահագրգիռ գերատեսչությունների, կարծիքների հավաքագրում, ներկայացված կարծիքների և առաջարկությունների հիման վրա ռազմավարության լրամշակում՝ այդ թվում համագործակցելով ռազմավարությունը մշակող կազմակերպության հետ.
5)սահմանված կարգով ռազմավարության ներկայացում Վարչապետի աշխատակազմ, կարծիքների և առաջարկությունների առկայության դեպքում ռազմավարության լրամշակում.
6)ռազմավարության ընդունումից հետո ռազմավարությամբ սահմանված գործողությունների ծրագրով սահմանված միջոցառումների մշակման և իրականացման աշխատանքների ապահովում.
7)Սկսնակ ձեռներեցների աջակցության գործիքակազմի ընդլայնման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացում՝ ֆինանսների, ձեռնարկատիրական հմտությունների ու կապերի, ինչպես նաև գիտելիքի հասանելիության բարձրացման նպատակով.
8)«ԵՄ Միասնական շուկա» ծրագրին միանալու շարունակական աշխատանքների իրականացում.
9)Վարչության կողմից իրականացվող ծրագրերի իրազեկման աշխատանքներին մասնակցություն։
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
1)Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
2)կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն,
3)հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում երեք տարվա աշխատանքային ստաժ ։
4)ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
5)համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
6)գրական հայերենի տիրապետում, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
7)պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2024թ. օգոստոսի 28-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում և ընդգծելով հայտարարության համարը (առանց ստորաբաժանման անվանման և հայտարարության համարի դիմումները չեն դիտարկվի):
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն` naslanyan@mineconomy.am):