Վերջնական օգտագործողի հավաստագրի պետական հաստատման և ներմուծման հավաստագրի տրամադրման գործընթացի իրականացում

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման 1-ին կետով հաստատվել են վերջնական օգտագործողի հավաստագրի պետական հաստատման կարգը (Հավելված N 1), ներմուծման հավաստագրի տրամադրման կարգը (Հավելված N 2), վերջնական օգտագործողի և ներմուծման հավաստագրերի ձևերը:

Վերջնական օգտագործողի հավաստագրի պետական հաստատման կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող այն ապրանքների վրա, որոնց արտահանումն արտահանող երկրից պայմանավորված է արտահանող երկրի լիազորված մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի հաստատմամբ հավաստագրի տրամադրման անհրաժեշտությամբ:

Վերջնական օգտագործողի հավաստագրի պետական հաստատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը բացառությամբ` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից սեփական կարիքների համար կարգի 2-րդ կետով սահմանված ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծվելու դեպքում հավաստագիրը հաստատվում է վերջիններիս կողմից:

Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնի կողմից հաստատված հավաստագիրը խիստ հաշվառման փաստաթուղթ է:

Հավաստագիրը երկու օրինակից լրացնում է իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը: Բոլոր օրինակները ստորագրում է իրավաբանական անձի ղեկավարը, կամ նրա կողմից լիազորված անձը, կամ անհատ ձեռնարկատերը, իսկ կնիքի առկայության դեպքում դրանք նաև կնքվում են` ստանձնելով հավաստագրով սահմանված պարտավորությունները:

Հավաստագիրը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման N 3 հավելվածի N 1 ձևին համապատասխան: Հավաստագիրը կարող է լրացվել նաև անգլերենով:

Արտահանող երկրի կողմից հավաստագրի բովանդակությանը ներկայացվող լրացուցիչ պահանջների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման N 3 հավելվածի N 1 ձևում կարող են կատարվել համապատասխան լրացումներ:

Լրացված և իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից վավերացված հավաստագիրը լիազոր մարմնի կողմից հաստատվելու նպատակով իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դիմում է լիազոր մարմին` կից ներկայացնելով հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.

1) դիմում, որում իրավաբանական անձի համար նշվում են իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեությունն իրականացնելու վայրերը, անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեությունն իրականացնելու վայրերը,

2) արտահանողի անվանումը, երկիրը, գտնվելու վայրը,

3) ներմուծումը դիմումատուի կողմից չիրականացվելու դեպքում՝ ներմուծող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, կամ ներմուծող անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեությունն իրականացնելու վայրերը,

4) ներմուծվող ապրանքի տեխնիկական նկարագիրը,

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման կարգի 7-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան լրացված և վավերացված հավաստագրերը.

6) ներմուծման պայմանագրի կամ ներմուծվող ապրանքների փոխանցումը հավաստող այլ փաստաթղթի պատճենը,

7) Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծումը թույլատրող Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազոր մարմնի եզրակացության կամ այլ փաստաթղթի պատճենը, եթե տվյալ ապրանքի ներմուծման համար նման եզրակացության կամ փաստաթղթի առկայության պահանջը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ,

8) ապրանքի տեղադրման և (կամ) օգտագործման վայրը,

9) ապրանքի վերջնական օգտագործման նպատակը:

Դիմումը և դրան կից տեղեկություններն ու փաստաթղթերն իրավաբանական անձն ու անհատական ձեռնարկատերն իրավունք ունեն լիազոր մարմին ներկայացնելու նաև էլեկտրոնային եղանակով:

Դիմումին կից ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները թերի լինելու դեպքում լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմումատուին դրա մասին:

Լիազոր մարմինը մերժում է հավաստագրի հաստատումը, եթե.

1) իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած փաստաթղթերը կեղծ են,

2) առկա է հակասություն ներմուծման համար նախատեսվող գործողությունների և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների միջև:

Մերժման հիմքերի բացակայության դեպքում նախատեսված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և տեղեկությունները լիազոր մարմին ներկայացնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը հաստատում է ներկայացված հավաստագրերից մեկ օրինակը և այն փոխանցում դիմումատուին: Դիմումատուի կողմից ներկայացված հավաստագրերից երկրորդ օրինակը պահվում է լիազոր մարմնում:

Հավաստագրի հաստատման մասին տեղեկատվությունը լիազոր մարմինը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Հաստատելով հավաստագիրը` լիազոր մարմինը երաշխավորում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հավաստագրով ստանձնած պարտավորությունների կատարումը:

Լիազոր մարմնի՝ հավաստագրի հաստատումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դիմումատուի կողմից՝ դատական կարգով:

Ներմուծման հավաստագրի տրամադրման կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող միայն այն ապրանքների վրա, որոնց արտահանումն արտահանող երկրից պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի կողմից հավաստագրի տրամադրման պահանջով:

Ներմուծման հավաստագիր է համարվում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի կողմից տրամադրված փաստաթուղթը, որով հաստատվում է ներմուծողի պարտավորությունը հավաստագրում նշված ապրանքը հայտարարագրված քանակով ներմուծելու Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք, իսկ Հայաստանի Հանրապետություն չներմուծելու դեպքում՝ չձևափոխել, չփոխանցել, չվերաարտահանել այլ անձանց՝ առանց հավաստագիրը հաստատած համապատասխան պետական մարմնի համաձայնության։

Հավաստագիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը: Հավաստագիրը խիստ հաշվառման փաստաթուղթ է:

Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից սեփական կարիքների համար Հավելված 2-ի 2-րդ կետով սահմանված ապրանքները Հայաստանի Հանրապետություն ներմուծվելու դեպքում հավաստագիրը տրամադրվում է վերջիններիս կողմից։

Հավաստագիրն ստանալու նպատակով ներմուծող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը դիմում են լիազոր մարմին` կից ներկայացնելով հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.

1) դիմում, որում իրավաբանական անձի համար նշվում են իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեությունն իրականացնելու վայրերը, անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեությունն իրականացնելու վայրերը,

2) արտահանողի անունը (անվանումը), գործունեության և գտնվելու վայրերը,

3) եթե պայմանագրով արտահանողից և ներմուծողից բացի ներգրավված է երրորդ անձ՝ վերջինիս անունը և գտնվելու վայրը,

4) ապրանքի տեխնիկական նկարագիրը,

5) ներմուծման պայմանագրի կամ ապրանքների փոխանցումը հավաստող այլ փաստաթղթի պատճենը,

6) Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծումը թույլատրող լիազոր մարմնի համապատասխան եզրակացության կամ այլ փաստաթղթի պատճենը, եթե տվյալ ապրանքի ներմուծման համար նման եզրակացության կամ փաստաթղթի առկայության պահանջը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Դիմումը և դրան կից տեղեկություններն ու փաստաթղթերն իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերն իրավունք ունի լիազոր մարմին ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով:

Դիմումին կից ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները թերի լինելու դեպքում լիազոր մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դիմումատուին դրա մասին:

Լիազոր մարմինը մերժում է հավաստագրի տրամադրումը, եթե՝

1) ներկայացված փաստաթղթերը կեղծ են,

2) առկա է հակասություն ներմուծման համար նախատեսվող գործողությունների և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների միջև:

Մերժման հիմքերի բացակայության դեպքում, հավելված N 2-ի 7-րդ կետով սահմանված բոլոր փաստաթղթերը և տեղեկությունները, լիազոր մարմին ներկայացնելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում, լիազոր մարմինը տրամադրում է հավաստագիրը:

Հավաստագիրը լրացվում, ստորագրվում և կնքվում է լիազոր մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման N 3 հավելվածի N 2 ձևին համապատասխան: Հավաստագիրը կարող է լրացվել նաև անգլերեն լեզվով:

Հավաստագիրը կազմվում է երեք օրինակից: Հավաստագրերից առաջին օրինակը տրամադրվում է դիմումատուին, երկրորդ օրինակը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին, երրորդ օրինակը պահվում է լիազոր մարմնում։

Հավաստագիրը տրամադրվում է 6-ամսյա ժամկետով:

Լիազոր մարմնի՝ հավաստագրի տրամադրումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դիմումատուի կողմից՝ դատական կարգով:

 

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00