Սեպտեմբերի 19-22-ը Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում կանցկացվի «World Food India» երկրորդ ցուցահանդեսը, որը կազմակերպվում է Հնդկաստանի սննդի վերամշակման արդյունաբերության նախարարության կողմից և որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։
Ցուցահանդեսի գլխավոր միջոցառումներից մեկը կլինի գնորդ-վաճառող հանդիպման հարթակը, որին կմասնակցեն գործարարներ աշխարհի տարբեր երկրներից:
Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։
Ցուցահանդեսի մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով:
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև հունիսի 20-ը գրանցվել հետևյալ հղումով: