2024 թվականի սեպտեմբերի 5-7-ը Լատվիայի Հանրապետության Ռիգա քաղաքում տեղի կունենա «Riga Food 2024» միջազգային ցուցահանդեսը, որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։
Միջոցառմանը ներկայացված են լինելու 9-ը երկիր՝ ազգային տաղավարով, 30 երկրից շուրջ 420 ընկերություն, գնորդներ և առևտրային ցանցերի ներկայացուցիչներ:
Հիմնական ոլորտներն են՝ սնունդ, խմիչք, նորագույն տեխնոլոգիաներ, փաթեթավորում, սարքավորումներ։
Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական հայկական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։
Միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել հետևյալ կայքում։
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև ս․թ․ հունիսի 20-ը գրանցվել հետևյալ հղումով։