Հայաստանի Հանրապետություն ալմաստների ներմուծման և արտահանման ժամանակ Քիմբերլի գործընթացի հավաստագրերի հաշվառման և տրամադրման գործընթացի իրականացում

Հայաստանի Հանրապետությունում 2003 թվականի հունվարի 1-ից ալմաստի հումքի առուվաճառքն իրականացվում է միայն Քիմբերլի գործընթացի անդամ երկրների հետ, պայմանավորված Հայաստանի՝ Քիմբերլի Գործընթացի մասնակցությամբ, և ալմաստի հումքի ցանկացած բեռ, անկախ նրանից՝ այն ներմուծվում է, թե արտահանվում, պետք է ուղեկցվի արտահանող երկրի կողմից տրամադրված Քիմբերլի հավաստագրով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի N 505-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն, կարգավորվում է բնական` չմշակված, չտեսակավորված (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 7102 10 000), արդյունաբերական` չմշակված կամ կոպիտ մշակման ենթարկված (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 7102 21 000), ոչ արդյունաբերական` չմշակված կամ պարզապես սղոցված, ճեղքված կամ կոպիտ մշակման ենթարկված (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 7102 31 000) ալմաստների` Հայաստանի Հանրապետություն ներմուծումը և Հայաստանի Հանրապետությունից արտահանումը:

Ալմաստների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կարող է իրականացվել միայն արտահանող երկրի կողմից տրված Քիմբերլի գործընթացի հավաստագրի առկայության դեպքում: Ներկրված բնական ալմաստներն ուղեկցող Քիմբերլի գործընթացի հավաստագրի կտրոնի «Մաքսատան նշագրում» տողում դրվում է համապատասխան մաքսատան ծառայողի ստորագրությունն ու կնիքը:

Հավաստագրով Հայաստանի Հանրապետություն ալմաստների ներմուծման դեպքում դրանք ենթակա են հաշվառման, գրանցման` համաձայն Քիմբերլի գործընթացի հավաստագրման ծրագրի սահմանած պահանջների:

Հայաստանի Հանրապետությունից ալմաստների արտահանումը կարող է իրականացվել միայն լիազորված մարմնի կողմից տրված հավաստագրի առկայության դեպքում: Արտահանումը կարող է իրականացվել միայն Քիմբերլի գործընթացի անդամ հանդիսացող պետություններ:

Հայաստանի Հանրապետությունից ալմաստներ արտահանելու նպատակով հավաստագիր ստանալու համար հայտարարատուն առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցե` www.e-gov.am) լիազորված մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` համաձայն N 1 ձևի (տես կցված ֆայլերում)․

2) արտահանվող ալմաստների ծագման աղբյուրը հիմնավորող փաստաթղթեր (ներմուծման պայմանագրի և հավաստագրի պատճենները, որոնց հիման վրա ներկրվել է հումքի արտահանվող քանակը).

3) տեղեկանք` արտահանվող հումքի մասին (արտահանվող երկիրը, կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը), արտահանվող ալմաստների արժեքը (ԱՄՆ-ի դոլար), ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը.

4) տեղեկանք՝ տվյալ օրվա դրությամբ իր մոտ առկա անմշակ ալմաստի մնացորդի մասին առաջին անգամ հավաստագիր ստանալու համար դիմում ներկայացնելու դեպքում.

5) Հայաստանի Հանրապետություն ապրանքի ներմուծումը կամ արտահանումը թույլատրող Հայաստանի Հանրապետության համապատասխան լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության կամ այլ փաստաթղթի պատճենը, եթե տվյալ ապրանքի ներմուծման կամ արտահանման համար նման թույլտվության կամ այլ փաստաթղթի առկայության պահանջը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Հավաստագիր ստանալու համար հայտարարատուն դիմումը էլեկտրոնային եղանակով կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման համակարգի (www.e-gov.am կայքի) միջոցով: Հավաստագիր ստանալու համար դիմումը համարվում է ընդունված որակավորող մարմնում մուտքագրվելու օրվանից: Դիմումի մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր: Հայտարարատուն դիմումի ընթացքին կարող է հետևել նշված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:

Հավաստագիրը 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմումում նշված եղանակով հայտարարատուին է հանձնվում դիմումին կից ներկայացված այն փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու դեպքում, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմին պետք է ներկայացվեն բնօրինակով (իսկ լիազորված անձի դեպքում` նաև համապատասխան լիազորագիրը և անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու պարագայում): Փաստաթղթերի բնօրինակները չեն ներկայացվում լիազորված մարմին, եթե հավաստագիրը ստանալու մասին դիմումը և փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստորագրված են էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

Լիազորված մարմինը հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա 3 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է հավաստագիր:

Հավաստագիր ստանալու համար դիմումը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում կարգի 5-րդ կետի պահանջներին կամ ներկայացրած փաստաթղթերը կեղծ են կամ խեղաթյուրված կամ չեն համալրվել կարգի 7.1-ին կետով նախատեսված ժամկետում: Դիմումի մերժման մասին որոշումն ընդունելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է հայտարարատուին` դիմումում նշված եղանակով:

Կարգի 5-րդ կետում նշված պահանջներին փաստաթղթերը չհամապատասխանելու դեպքում մեկ աշխատանքային օրվա ընթացքում, դիմումում նշված եղանակով, դրա մասին տեղեկացվում է հայտարարատուին և առաջարկվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում շտկել թերությունները, որից հետո փաստաթղթերը կրկին ներկայացնել: Փաստաթղթերը համալրելու և ներկայացնելու դեպքում, հավաստագիրը տրամադրվում է հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում։

Դիմողը հավաստագիր ստանալու մերժումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00