Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ բուսաբուծության վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2024-02-06
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության վարչությունում որոշակի ծրագրերի իրականացմամբ պայմանավորված:
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման նպատակով սերմնաբուծության զարգացմանը, տնկանյութի հավաստագրման համակարգի գործարկմանը, ռեսուրսախնայող տեխնլոգիաների ներդրմանը, բույսերի սորտերի պահպանության միջազգային միությանն անդամակցելուն ուղղված աշխատանքների իրականացում։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 /մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
- իր իրավասության շրջանակներում իրականացնել բուսաբուծության ոլորտը կարգավորող իրավական ակտերի մշակման աշխատանքներ,
- մշակել սերմնաբուծության զարգացման հայեցակարգ,
- մասնակցել գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքներում իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքներին,
- իրականացնել ագրոքիմիկատների շրջանառությունը կարգավորող իրավական ակտերի մշակման աշխատանքներ,
- մասնակցել բույսերի տեղածին սորտերի գրանցամատյանի կազմման աշխատանքներին,
- մասնակցել «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակման աշխատանքներին,
- գյուղատնտեսական արտադրանքի պահանջարկի հիման վրա ներկայացնել առաջարկություններ հանրապետության տարբեր բնակլիմայական գոտիներում նախընտրելի բարձրարժեք մշակաբույսերի արտադրության զարգացման հնարավորությունների վերաբերյալ,
- մասնակցել գյուղատնտեսական մշակաբույսերի նոր սորտերի սորտափորձարկումների իրականացմանն ուղղված միջոցառումներին, մասնակցել տնկանյութի հավաստագրման գործընթացին ուղղված միջոցառումներին։
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- կրթություն, որակավորման աստիճանը՝ ագրոնոմիական բարձրագույն կրթություն,
- հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգ տարվա ագրոնոմիական մասնագիտական աշխատանքային ստաժ,
- ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- գրական հայերենի տիրապետում, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2024թ. փետրվարի 9-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրականներ (CV),
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում և ընդգծելով հայտարարության համարը (առանց ստորաբաժանման անվանման և հայտարարության համարի դիմումները չեն դիտարկվի):
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5 Ա մասնաշենք, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն` naslanyan@mineconomy.am):
Տեղեկատվություն էկոնոմիկայի նախարարության բուսաբուծության վարչությունում փորձագետ ներգրավելու համար դիմած և պայմանագիր կնքած անձի մասին