Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 23-Գ34.1-18.2-Մ2-9) քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է` Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը

որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին

 

Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի (այսուհետ` Գրասենյակ) ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների փորձաքննության բաժնի (այսուհետ՝ Բաժին) գլխավոր մասնագետ (ծածկագիրը՝ 23-Գ34.1-18.2-Մ2-9)

  1. Իրականացնում է ազգային ընթացակարգով ստացված ապրանքային նշանների գրանցման դեմ ներկայացված առարկությունների և դիտողությունների, ինչպես նաև աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի գրանցման դեմ ներկայացված առարկությունների քննարկումը և համապատասխան որոշման նախապատրաստումը,
  2. Իրականացնում է ազգային ընթացակարգով ստացված ապրանքային նշանների հայտերի, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի ըստ էության փորձաքննությունը,
  3. Իրականացնում է ազգային ընթացակարգով ստացված ապրանքային նշանների հայտերի, աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի ըստ էության փորձաքննության արդյունքների հիման վրա համապատասխան ծանուցումների կամ որոշումների նախապատրաստումը,
  4. Իրականացնում է ապրանքային նշանների գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին որոշումների վերաբերյալ կրկնական փորձաքննություն անցկացնելու մասին ներկայացված դիմումների քննարկումը և համապատասխան որոշման նախապատրաստումը,
  5. Իրականացնում է ապրանքային նշանների‚ աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների‚ երաշխավորված ավանդական արտադրանքի հայտերը պետական գրանցամատյան ուղարկելու‚ հետ կանչելու և արխիվացնելու հետ կապված աշխատանքները,
  6. Իրականացնում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն)  ապրանքային նշանների և Միության ապրանքի ծագման տեղանունների հայտերի գրանցումը։

 

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն,
  • հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,
  • գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
  • պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:

 

Աշխատավարձի չափը՝ 267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ:

 

Նշված պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը՝ այդ թվում՝ վաղաժամկետ։

Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով. անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  • գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ),
  • զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
  • մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9։30-ից մինչև 12։30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ը:

ՀՀ քաղաքացիները Նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-96, 011-59-71-95, էլ-փոստ՝ sghevondyan@mineconomy.am/):

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00