ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է` Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը
որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին
Էկոնոմիկայի նախարարության ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության ֆինանսական և բյուջետային ծրագրերի բաժնի գլխավոր տնտեսագետ (23-33.2-Մ2-8)
- իրականացնում է միջնաժամկետ ծախսային ծրագրերի և համապատասխան տարվա բյուջետային հայտերի գործընթացի, քննարկումների կազմակերպման, մեթոդական օժանդակության տրամադրման, հայտերի պատրաստման, ամփոփման և համապատասխան մարմիններ ներկայացման աշխատանքները,
- իրականացնում է համապատասխան տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերի գործընթացի իրականացման՝ քննարկումների կազմակերպման, ամփոփ հայտերի պատրաստման և համապատասխան մարմիններին ներկայացման աշխատանքները,
- իրականացնում է Նախարարության կողմից հավաքագրվող ոչ հարկային եկամուտների վերաբերյալ համապատասխան տեղեկատվության հավաքագրման, ամփոփման և համապատասխան մարմին ներկայացման աշխատանքները,
- իրականացնում է Նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի կատարված աշխատանքների պայմանագրերով նախատեսված կարգով և համապատասխան ֆինանսական միջոցների ֆինանսավորման փաստաթղթերի «CLIENT-TREASURY» համակարգի միջոցով կազմման աշխատանքները,
- իրականացնում է նախարարության կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի միջոցառումների գծով ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների վերաբերյալ հաշվետվության ընդունման, ուսումնասիրման, ամփոփման և «LSfinance» համակարգի միջոցով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացման աշխատանքները.
- իրականացնում է Նախարարության կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի միջոցառումների գծով ոչ ֆինանսական արդյունքային ցուցանիշների վերաբերյալ հաշվետվության ընդունման, ուսումնասիրման, ամփոփման և «LSfinance» համակարգի միջոցով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացման աշխատանքներ:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
Կրթություն, որակավորման աստիճանը
Ուղղություն |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ |
Ոլորտ |
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՔԱԲԱՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ |
Ենթաոլորտ |
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ |
|
- hանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:
- Աշխատավարձի չափը՝ 267072 (երկու հարյուր վաթսունյոթ հազար յոթանասուներկու) դրամ է:
Նշված պաշտոնը զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը՝ այդ թվում՝ վաղաժամկետ։
Ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով. անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
- դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ),
- զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9։30-ից մինչև 12։30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը ներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2023 թվականի հոկտեմբերի 13-ը:
ՀՀ քաղաքացիները Նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ.՝ 011-59-72-35, էլ-փոստ՝ sghevondyan@mineconomy.am/):