Միջազգային համագործակցության վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ Միջազգային համագործակցության վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ

 

2023-09-15

Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության  միջազգային համագործակցության վարչության կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթների իրականացման ծավալների կտրուկ ավելացման համար:

1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Իրականացնում է կազմակերպությունների արտահանման գործընթացում առաջացած խնդիրների հավաքագրման աշխատանքները, կազմակերպում է անհրաժեշտ հանդիպումներ, պատրաստում է համապատասխան առաջարկություններ և հաշվետվություններ, իրականացնում է 2023 թվականի մայիսի 26-ի ՀՀ էկոնոմիկայի նախարարի  հրամանի՝ Ներդրումների և արտահանման խթանման 2023 թվականի ծրագրով 2023 նախատեսված միջոցառումներ։ Մասնակցում է հանրային ներդրումների կառավարման օրենսդրության, այդ թվում՝ հանրային ներդրումային ծրագրերի վերհանման, մշակման, գնահատման և առաջնահերթությունների սահմանման օրենսդրական հիմքերի, հանրային ներդրումային ծրագրերի և հայեցակարգերի նախագծերի (նախա)գնահատման և առաջնահերթությունների սահմանման մեթոդաբանության և ընթացակարգի մշակման աշխատանքներին․

2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1 /մեկ/ տարի: 

3․ Աշխատանքային պարտականություններն են`

  1. Իրականացնում է կազմակերպությունների արտահանման գործընթացում առաջացած խնդիրների հավաքագրման աշխատանքները, կազմակերպում է անհրաժեշտ հանդիպումներ, պատրաստում է համապատասխան առաջարկություններ և հաշվետվություններ,
  2. իրականացնում է  Վարչությանը մակագրված՝ վարչապետի աշխատակազմից, այլ գերատեսչություններից, տեղական և միջազգային կազմակերպություններից ստացված դիմումների, հանձնարարականների պատասխան գրությունների կազմումը,  Վարչության գործառույթներից բխող ՄԺԾԾ-ի հետ կապված աշխատանքները, պատրաստում է Հայաստանի և գործընկեր երկրների միջև առևտրաշրջանառության վերաբերյալ տեղեկանքները, գործընկեր երկրների հետ առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը միտված ծրագրերի մշակումը,    
  3. 3.իրականացնում է 2023 թվականի մայիսի 26-ի ՀՀ էկոնոմիկայի նախարարի  հրամանի՝ Ներդրումների և արտահանման խթանման 2023 թվականի ծրագրով 2023 նախատեսված միջոցառումներ,
  4. իրականացնում է Միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու գործարկման և իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու հարցեր քննարկելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի  կազմակերպչական աշխատանքները, պատրաստում է արձանագրությունները և հաշվետվությունները։
  5. իրականացնում է արտահանման խթանմանը միտված գործարար համաժողովների կազմակերպման աշխատանքներ,
  6. մասնակցում է 2023 թվականի մայիսի 26-ի ՀՀ էկոնոմիկայի նախարարի  հրամանի՝ Ներդրումների և արտահանման խթանման ծրագրի 2023 թվականի միջոցառումների իրականացմանը, ՀՀ արտահանման խթանման ռազմավարության մշակման աշխատանքներին,
  7. մասնակցում է  արտահանման խթանմանը միտված արտերկրում և Հայաստանում գործարար համաժողովների կազմակերպման աշխատանքներին,
  8. մասնակցում է Վարչության գործառույթներից բխող աշխատանքներ, պատրաստում է համապատասխան գրություններ, հաշվետվություններ, տեղեկանքներ, մշակում առևտրաշրջանառության ավելացման և նոր լոգիստիկ երթուղիների  ձևավորման  ծրագրեր։

4․  Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝

  1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  2. կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն,
  3. երկու տարվա հանրային ծառայության ստաժ կամ երեք տարվա մասնագիտական ստաժ
  4. ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
  5. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  6. գրական հայերենի տիրապետում, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  7. պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։

5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2023թ. սեպտեմբերի 20-ը ներառյալ:

6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5։

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։

8․ Ընտրություն կատարելու եղանակը`

Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրականներ (CV),
  • արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։

10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում (առանց ստորաբաժանման անվանման նշման դիմումները չեն դիտարկվի)։

11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն naslanyan@mineconomy.am):

Տեղեկատվություն էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչությունում փորձագետ ներգրավելու համար դիմած և պայմանագիր կնքած անձի մասին

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00