Հայտնում ենք, որ Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում սեպտեմբերի 25-ից 27-ը տեղի կունենա միջազգային «INNOPROM․ QAZAQSTAN» արդյունաբերական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունները և կազմակերպությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց արտադրանքը, ինչպես նաև ցուցահանդեսին մասնակից այլ երկրների գործարարների հետ ունենալ B2B հանդիպումներ։
Ցուցահանդեսին տաղավարի կառուցապատման համար տարածքը ընկերություններին կտրամադրվի անվճար։
Ցուցահանդեսին մասնակցել ցանկացողները կարող են մանրամասներին ծանոթանալ հետևյալ հղումով https://expo.russiaqazaqstan.com և մինչև օգոստոսի 25-ը գրանցվել՝ ուղարկելով իրենց կազմակերպության վերաբերյալ տեղեկատվությունը amarkosyan@mineconomy.am էլեկտրոնային հասցեին։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 11 597 139 հեռախոսահամարով։