Հարգելի գործընկերներ,
Հայտնում ենք, որ ս․թ․ հոկտեմբերի 5-ից 7-ը Մինսկում կայանալիք տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում հոկտեմբերի 6-ին Բրեստ քաղաքում նախատեսվում է անցկացնել հայ-բելառուսական գործարար համաժողով։
Գործարար համաժողովին հրավիրվում են մասնակցելու Բելառուսի հետ համագործակցությամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչներ։
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են մինչև սեպտեմբերի 10-ը գրանցվել՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc_OF8Kk8VKYR7F0_955wwJVPxmH2_7KuHbQLYz56qL-PXG_A/viewform ։