Հարգելի գործընկերներ,
Հայտնում ենք, որ ս․թ․ օգոստոսի 3-ից 5-ը Տաշքենդում կայանալիք տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի շրջանակներում նախատեսվում է անցկացնել հայ-ուզբեկական գործարար համաժողով։
Գործարար համաժողովին հրավիրվում են մասնակցելու ներմուծման, արտահանման, ինչպես նաև զբոսաշրջության, դեղագործության, բժշկական, վիրահատական և ատամնաբուժական գործիքների և սարքերի արտադրության, պարենային և գյուղատնտեսական մթերքի վերամշակման, էլեկտրոտեխնիկական սարքավորումների, արևային վահանակների, շինարարական նյութերի արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, քիմիական արդյունաբերության և այլ ոլորտների ներկայացուցիչներ։
Գործարար համաժողովի ընթացքում նախատեսվում է երկու երկրների գործարարների B2B հանդիպումներ։
Գործարար համաժողովին մասնակցելու համար մինչև հուլիսի 21-ը կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScguLLTIC40yMlg-L-h2nzx0ketfQHHfm18i4GLrUr98GfMAA/viewform
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել նշված հեռախոսահամարով՝ +374 11 597 139։