ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Մրցույթի ծածկագիրը` «ՀՀԷՆԹԱ-01»
Պետական մարմինը (այսուհետ՝ նաև պատվիրատու)` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը գտնվում է ք․ Երևան, Մհեր Մկրտչյան 5 հասցեում, հայտարարում է նորաձևություն, դիզայն և ճարտարապետություն թեմաներով ցուցահանդեսների, աշխատաժողովների, հայկական արտադրանքի և ծառայությունների հասարակական կարծիքի ձևավորման միջոցառումների կազմակերպման նպատակով դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է www.armeps.am էլեկտրոնային համակարգի միջոցով՝ հուլիսի 6-ին (ԾԱԾԿԱԳԻՐ ՀՀԷՆԹԱ-01)։
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով, որը տեղադրված է www.armeps.am էլեկտրոնային համակարգում։
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային www.armeps.am համակարգի միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 15-րդ օրը:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` www.armeps.am համակարգի միջոցով, սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 15-րդ օրը մինչև ժամը 18։00-ն։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնահատող հանձնաժողովի քարտուղար` Նարինե Հարոյանին։
Հեռախոս՝ 011 597 130
Էլ․ փոստ՝ lid@mineconomy.am