Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հայտարարում է բաց մրցույթ գործադիր մարմնի ընտրության
Մրցույթը կանցկացվի 24.08.2023թ. ժամը 15.00-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության շենքում, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5:
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
- ագրոնոմիա կամ կենսաբանություն, կամ տնտեսագիտություն, կամ կառավարում մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
- ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
- իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն` այդ թվում Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, «Գնումների մասին» և «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, համապատասխան ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն՝ «Սերմերի մասին», «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքների, ՀՀ կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի, նոյեմբերի 24-ի և դեկտեմբերի 22-ի «Սերմերի հավաստագրման կարգը հաստատելու մասին» N 1479-Ն, «Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման կարգը հաստատելու մասին» N 2122-Ն և «Բույսերի սորտերի տնտեսական օգտակարության պետական փորձարկումների կազմակերպման, Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում դրանց գրանցման և գրանցումից հանելու կարգը հաստատելու մասին» N 2292-Ն որոշումների․
- պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման ծրագիր (հայեցակարգ, հիմնադրույթներ) մշակելու կարողություն:
Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է նաև`
- գիտական աստիճան,
- տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,
- ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն,
- առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Դիմող քաղաքացիները ՀՀ էկոնոմիկայի նախարարության անձնակազմի կառավարման վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում՝ (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- գունավոր լուսանկար,
- քաղվածք աշխատանքային գրքույկից,
- ինքնակենսագրություն,
- բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
- կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
- տեղեկանք` մշտական բնակության վայրից,
- հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
- բնութագիր` վերջին աշխատավայրից ( եթե կազմակերպությունը չի լուծարվել),
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի պատճենը՝ բնօրինակի հետ միասին,
- անձնագրի պատճենը:
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 10։00-ից մինչև 12։00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 24.07.2023թ.:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, 7-րդ հարկ, 704 սենյակ (Երևան, Մ․Մկրտչյան 5, հեռ․ 011-597-196)։