Հայտարարություն N 2
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝
գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2023-06-26
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Նախագիծը նախատեսվում է՝ Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2023 թվականների (ՀՀ կառավարության՝ 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշում) և Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության (ՀՀ կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1313-Լ որոշում) ծրագրերի շրջանակներում աշխատանքների շարունակական իրականացում։
2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի:
3. Աշխատանքային պարտականություններն են`
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2023թ. հունիսի 29-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում և ընդգծելով հայտարարության համարը (առանց ստորաբաժանման անվանման և հայտարարության համարի դիմումները չեն դիտարկվի):
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն` naslanyan@mineconomy.am):