Հայտարարություն N 4
Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝ ներդրումային ծրագրերի վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2023-06-19
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության ներդրումային ծրագրերի վարչության գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Մասնակցել ներդրումային ծրագրերի էլեկտրոնային հարթակի ստեղծման, կատարելագործման աշխատանքներին, վարել էլեկտրոնային հարթակը, մասնակցել խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքներին, մշակել և ներկայացնել ներդրումային միջավայրի զարգացման խոչընդոտների բացահայտման և դրանց վերացման ուղղությամբ առաջարկություններ, իրականացնել մասնավոր ներդրումային ծրագրերի իրագործման աջակցության տրամադրման աշխատանքները։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2023թ. հունիսի 22-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում և ընդգծելով հայտարարության համարը (առանց ստորաբաժանման անվանման և հայտարարության համարի դիմումները չեն դիտարկվի):
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 704 սենյակ, հեռ.` 011-59-71-96, էլեկտրոնային փոստի հասցեն` rengibaryan@mineconomy.am):
Տեղեկատվություն փորձագետի կողմից հաշվետվություն ներկայացնելու մասին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 15-րդ կետով՝ ներկայացվում է Էկոնոմիկայի նախարարության ներդրումային ծրագրերի վարչության փորձագետ Նարե Փայլակի Հարոյանի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունը (վերջինս չորս ամիսը մեկ ներկայացնում է հաշվետվություններ՝ հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։):