2015 թվականից Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ պետություն և 2016 թվականից ՀՀ-ում գործում են մի շարք ոչ պարենային արտադրատեսակների մասով կատարման համար պարտադիր պահանջներ, այն է՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգեր։
Արտադրանքը Հայաստանի Հանրապետություն ներմուծելու, շրջանառության մեջ դնելու և/կամ Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ անդամ այլ պետություններ արտահանելու համար նախ պետք է հստակեցնել (ճշգրտել) այդ արտադրանքի կոնկրետ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսանալը կամ չհանդիսանալը, հանդիսանալու դեպքում՝ տեխնիկական կանոնակարգով սահմանված պարտադիր պահանջները։
Կոնկրետ արտադրանքի՝ որևէ տեխնիկական կանոնակարգի օբյեկտ հանդիսանալը որոշվում է ելնելով վերջինիս նպատակային կիրառությամբ և նրա ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ (ТНВЭД КОД) ապրանքային ծածկագրի ներքո դասվելուց։
ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված է վերջինիս տարածման շրջանակը․ մեծամասամբ դա լրիվ նոր արտադրանքն է (բացառությամբ անվավոր տրանսպորտային միջոցների, որոնց համար 3 տարուց ավելի վաղ արտադրված մեքենաները որպես եզակի օրինակով արտադրված մեքենաներ կարող են ներմուծվել ՀՀ և արտահանվել ֆիզիկական անձանց կողմից)։
Յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգին կից առկա է արտադրատեսակների՝ ըստ իրենց նկարագրության և ԱՏԳԱԱ ծածկագրերի ցանկ, որոնց համար նախատեսված է տվյալ արտադրանքը ներմուծելու, շրջանառության մեջ դնելու համար անհրաժեշտ՝ տվյալ արտադրանքի անվտանգությունը հավաստող փաստաթղթի տեսակը, այն է՝ սերտիֆիկատ, հայտարարագիր, տրանսպորտային միջոցի տիպի հաստատում կամ պետական գրանցման վկայական՝ կախված արտադրանքի տեսակից։
Բացի այդ յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգ սահմանում է տվյալ արտադրանքի անվտանգությունը հավաստող փաստաթղթի ձեռքբերման համար որպես հայտատու հանդես եկող անձանց շրջանակը, տեխնիկական կանոնակարգով նախատեսված անվտանգությունը հավաստող փաստաթղթի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և այն մարմինները, որոնք իրավասու են տվյալ գործընթացի իրականացման համար (փորձարկման լաբորատորիաներ և սերտիֆիկացման մարմիններ)։
ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով նախատեսված և վերը թվարկված արտադրանքի անվտանգությունը հավաստող փաստաթղթի ձեռքբերումը կարող է ապահովվել ԵԱՏՄ ցանկացած անդամ պետությունում, որը ճանաչելի է մյուս բոլոր անդամ պետություններում ևս։
ՀՀ-ում գործող արտադրանքի սերտիֆիկացման մարմինները կարող են իրենց կազմում չունենալ փորձարկման լաբորատորիաներ և սերտիֆիկացման գործընթացն ամբողջ ծավալով ապահովելու համար իրավասություն ունեն կնքել ՀՀ կամ ԵԱՏՄ այլ անդամ պետություններում գործող փորձարկման լաբորատորիաների հետ պայմանագրեր:
Ստորև ներկայացվում է առավել զգայուն ոչ պարենային ապրանքների սերտիֆիկացման մասով ՀՀ-ում գործող սերտիֆիկացման մարմինների ցանկը կից ոլորտային ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով․
Տեխնիկական կանոնակարգ |
ՀՀ-ում գործող համապատասխանության գնահատման մարմին/ ոլորտ ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի |
|
1 |
«Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 018/2011 |
«ՏԵՍՏՍՎՅԱԶ» ՍՊԸ https://armnab.am/AP01T01_view?APNumber=CB00000122 «ՆԿՍԵՐՏ» ՍՊԸ https://armnab.am/AP01T01_view?APNumber=CB00000127 «Սերտիֆիկացման միջազգային կենտրոն» ՍՊԸ |
2 |
«Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 004/2011
|
«ԱՐՄՏԵՍՏ» ՍՊԸ https://armnab.am/AP01T01_view?APNumber=CB00000118 «ՆԿՍԵՐՏ» ՍՊԸ https://armnab.am/AP01T01_view?APNumber=CB00000127 «Սերտիֆիկացման միջազգային կենտրոն» ՍՊԸ https://armnab.am/AP01T01_view?APNumber=CB00000094 «ԱՐՄՍԵՐՏ» ՍՊԸ |
3 |
«Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 010/2011 |
«ՆԿՍԵՐՏ» ՍՊԸ https://armnab.am/AP01T01_view?APNumber=CB00000127 «ԱՐՄՏԵՍՏ» ՍՊԸ https://armnab.am/AP01T01_view?APNumber=CB00000118 «ՏԵՍՏՍՎՅԱԶ» ՍՊԸ |
4 |
ԵԱՏՄ ՏԿ 043/2017 «Հրդեհային անվտանգության և հրդեհի մարման ապահովման միջոցների պահանջների մասին»
|
«ՆԿՍԵՐՏ» ՍՊԸ |
5 |
ՄՄ ՏԿ012/2011 «Պայթունավտանգ միջավայրերում աշխատանքի համար նախատեսված սարքավորումների անվտանգության մասին»
|
«ՆԿՍԵՐՏ» ՍՊԸ |
6 |
«Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին» ՄՄ ՏԿ 032/2013
|
«ՆԿՍԵՐՏ» ՍՊԸ https://armnab.am/AP01T01_view?APNumber=CB00000127
|
7 |
«Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» ՄՄ ՏԿ 020/2011
|
«ՆԿՍԵՐՏ» ՍՊԸ https://armnab.am/AP01T01_view?APNumber=CB00000127 «ԱՐՄՏԵՍՏ» ՍՊԸ https://armnab.am/AP01T01_view?APNumber=CB00000118 «ԱՐՄՍԵՐՏ» ՍՊԸ |
8 |
«Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառման սահմանափակման մասին» ՄՄ ՏԿ 037/2016 |
«ԱՐՄՍԵՐՏ» ՍՊԸ |
Արտադրանքի սերտիֆիկացումն ամբողջ ծավալով ապահովելու համար ԵԱՏՄ այլ անդամ պետություններում գործող փորձարկման լաբորատորիաներում փորձարկում իրականացնելու դեպքում գործընթացը կարող է ժամանակատար և ծախսատար լինել։ Հաշվի առնելով նշվածը՝ նպատակահարմար է վերը թվարկված գործընթացի ապահովումն իրականացնել ավելի վաղ՝ մինչև արտադրանքի շրջանառության մեջ դնելը (ներմուծումը), մինչև մաքսային ձևակերպումներն իրականացնելը։
Համաձայն ԵԱՏՄ պայմանագրի դրույթների՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքը շրջանառության մեջ դնել է համարվում արտադրանքի մատակարարումը կամ ներմուծումը (այդ թվում՝ արտադրողի պահեստից ուղարկումը կամ առանց պահեստավորման բեռնումը)՝ Միության տարածքում առևտրային գործունեության ընթացքում վճարովի կամ անհատույց հիմքով տարածելու նպատակով։ Սա նշանակում է, որ եթե ներմուծվող արտադրանքը նախատեսված է սեփական կարիքների համար, ոչ վերը նշված նպատակներով, ապա տեխիկական կանոնակարգով սահմանված պահանջները տվյալ դեպքում կիրառելի չեն։