Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Պետություն–մասնավոր երկխոսություն» խորագրով միջոցառմանը, որը կանցկացվի մարտի 11–ին, ժամը 11։00-ին, Գյումրի քաղաքի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
Միջոցառման հիմնական նպատակն է պետություն-մասնավոր երկխոսության հարթակի միջոցով բացահայտել և քննարկել Շիրակի մարզի տնտեսական զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները, ինչպես նաև հանրահռչակել բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակն ու հնարավորությունները։
Միջոցառման օրակարգը կարող եք տեսնել այստեղ։