ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության (այսուհետ՝ Վարչություն) հանրային ներդրումների զարգացման բաժնի (այսուհետ՝ Բաժին) պետի (ծածկագիրը՝ 23-32.13-Ղ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության հանրային ներդրումների զարգացման բաժնի պետի (ծածկագիր՝ 23-32․13-Ղ4-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից։
Էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների վարչության հանրային ներդրումների զարգացման բաժնի պետի (ծածկագիր՝ 23-32․13-Ղ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում (ձևը լրացվում է առցանց),
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշի կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի պատճենները),
- դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ)ը,
- զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2022 թվականի հոկտեմբերի 26-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով` կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2023 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 10:00-ին, Նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2023 թվականի փետրվարի 24-ին՝ ժամը 10:30-ին, Էկոնոմիկայի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 256623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
- Սահմանադրություն. հոդվածներ՝ 3, 6, 34, 39, 44, 51, 60, 64, 88, 89, 93, 117, 124, 139, 141, 142, 149, 168, հղումը՝
- «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 4, 5, 7, 9, 16, 17, 21, 31, հղումը՝
- «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 12, 15, 29, 36, 52, հղումը՝
- «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 13, 19, 17, 22, 23, հղումը՝
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք, հոդվածներ՝ 4, 10, 57, 156, հղումը՝
- «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 1, 2, 6, 7, 12, 15, 21, 22, 23, 24, հղումը՝
- «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 2, 3, 5, 15.1, 19, 21, 24, հղումը՝
- «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենք, հոդվածներ՝ 21,8, հղումը՝
- «Սնանկության մասին» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3, 4, հղումը՝
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման» ՀՀ օրենք․ հոդվածներ՝ 3, հղումը
- «Պաշտոնական ոճ», Յուրի Ավետիսյան, Զանգակ-97, 2011թ․ էջեր՝ 15-60, հղումը՝
- ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ 7-ՐԴ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012թ․, էջեր՝ 14-27, հղումը՝
- ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013թ., էջեր՝ 18-115, հղումը՝
- Անգլերենի 2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015թ. Մաս 1, էջեր՝ 71, 72, 73, 74, 89, 90, 91, 149, 150, 151, 152, 153, հղումը՝
- Անգլերենի 2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015թ. Մաս 2, էջեր՝ 164, 165, 166, 167, 169, 170, 171, 172, 173, հղումը՝
- Անգլերենի 2016 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՐԱԲՈՒՆԻ, 2015թ. Մաս 3, էջեր՝ 256, 257, 258, 260, 261, 262, 265, 266, 267, 268, հղումը՝
- Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՖԻԼԻՆ, 2014. Մաս 3; էջեր՝ 36, 37, 38, 39, 40, 41, 162, 163, 164, 165, 166, 183, 184, 185, 186, 187, հղումը՝
- Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Եր.: ՖԻԼԻՆ, 2016թ. Մաս 2, էջեր՝ 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25, 26, հղումը՝
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես`
- «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա, հղումը՝
- «Խնդրի լուծում» կոմպետենցիա, հղումը՝
- «Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝
- «Բարեվարքություն» կոմպետենցիա, հղումը՝
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հեռախոսահամար՝ 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցե՝ naslanyan@mineconomy.am):