ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է արտաքին մրցույթ՝ Նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 23-33.3-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:
Նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 23-33.3-Մ2-4) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև պաշտոնի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ կից։
Նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 23-33.3-Մ2-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2022 թվականի սեպտեմբերի 19-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով` կցելով անհրաժեշտ փաստաթղթերը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ին, Նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի նեյեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ին, Էկոնոմիկայի նախարարությունում (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես`
Մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (հասցե՝ ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, հեռախոսահամար՝ 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցե՝ naslanyan@mineconomy.am):