2022 թ․ սեպտեմբերի 1-ին Երևանում կայանալու է հայ-իրանական գործարար համաժողովը։
Իրանական ընկերությունները փնտրում են գործընկերներ գորգագործության, սննդի արդյունաբերության, կաթնամթերքի արտադրության, կոշիկի արտադրության ոլորտներում, ինչպես նաև շինանյութեր արտադրող ընկերություններ։
Հետաքրքրված հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցել գործարար համաժողովին։
Հայտերը մինչև 2022 թ․ օգոստոսի 30-ը ժ․ 17։00 կարող եք ուղարկել smakhshikyan@mineconomy.am էլ․ հասցեին։
Միջոցառումը կանցկացվի ժամը 15։30-ին, §Ani Plaza Hotel¦ հյուրանոցի Անի սրահում, հասցե՝ ք․ Երևան, Սայաթ-Նովայի պող., 19 շենք։