Հուլիսի 26 - 27-ին տեղի է ունենալու ֆրանչայզինգի ոլորտին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել է Էկոնոմիկայի նախարարության և ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտի համատեղ ջանքերով։
ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտի մասնագետներն ուսումնասիրելու են Հայաստանում ֆրանչայզինգի ոլորտը և գնահատելու են դրա զարգացման հնարավորությունները, ինչպես նաև կազմակերպվելու են դասընթացներ ֆրանչայզինգի բիզնեսով հետաքրքրված անձանց և կազմակերպությունների համար։
Երկկողմ հետաքրքրության դեպքում ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտը կարող է լուրջ կամուրջ դառնալ ֆրանչայզինգի ոլորտում հայ-ամերիկյան նոր բիզնես կապերի ձևավորման և զարգացման համար։