Եվրասիական տնտեսական միջկառավարական Խորհրդի 2022 թվականի հունիսի 21-ին կայացած նիստում քննարկվել է Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհրդի 2021 թվականի օգոստոսի 20-ի №8 Կարգադրության կատարման ընթացքը։
Նշված Կարգադրությամբ հանձնարարվել էր անդամ պետություններին կիրառել Կարգադրությանը կից ցանկում նշված ապրանքների մասով արտահանման կարգավորմանն ուղղված միջոցառումներ՝ հաշվի առնելով ազգային առանձնահատկությունները և ԵԱՏՄ անդամ պետությունների միջազգային պարտավորությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով արտահանման կարգավորման միջոցների շրջանցումը կանխելուն։
Եվրասիական հանձնաժողովի կողմից իրականացվող մոնիթորինգի արդյունքներով պարզ է դարձել, որ անդամ պետությունները սահմանել են միջոցներ նշյալ Կարգադրությամբ սահմանված ապրանքների արտահանումն արգելելու կամ սահմանափակելու ուղղությամբ։
Նշված հարցի քննարկման արդյունքներով ընդունվել է Եվրասիական տնտեսական միջկառավարական խորհրդի Կարգադրություն (21․06․2022թ․ N8), որով հանձնարարվել է Եվրասիական տնտեսական Խորհրդին՝ յուրաքանչյուր տարվա համար ձևավորել ինդիկատիվ հաշվեկշիռներ առաջնային անհրաժեշտության ապրանքների համար։
Միաժամանակ անդամ պետությունների Կառավարություններին հանձնարաարվել է հաշվեկշիռներով սահմանված չափաքանակների շրջանակներում ապահովել ապրանքների ազատ և անխափան տեղաշարժ ԵԱՏՄ միասնական տարածքով, բացառելով այդ ապրանքների արտահանումը ԵԱՏՄ մաքսային տարածքից և այդ նպատակով ընդունել միակողմանի կամ միասնական արտահանման կարգավորման միջոցներ։