Հայտարարություն N 3
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝
ձեռներեցության զարգացման վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
Հայտարարության պահանջները բավարարող
հավակնորդի կողմից դիմում չի ներկայացվել։
2022-06-20
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության ձեռներեցության զարգացման վարչության գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Իրականացնել ձեռներեցության զարգացմանն ու ֆինանսական միջոցների հասանելիությանն ուղղված մի շարք ծրագրերի համակարգման համալիր աշխատանքներ։
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
1) Իրականացնել Հայաստանի Հանրապետությունում ձեռներեցության, այդ թվում նաև՝ ՓՄՁ-ների զարգացման պետական քաղաքականության մշակում և տնտեսության գերակայություններին համապատասխան,
2) Իրականացնել ձեռներեցության աջակցության՝ պետական աջակցության ծրագրերի մշակման, իրականացման և մշտադիտարկման աշխատանքներ,
3) Իրականացնել կանանց և երիտասարդների գործարար ներուժի զարգացմանն ու խթանմանը միտված թիրախային աջակցության ծրագրերի մշակման և ներդրման աշխատանքների իրականացում, այդ թվում՝ մրցանակաբաշխությունների, հանրայնացման արշավների և այլ միջոցառումների կազմակերպման միջոցով,
4) Իրականացնել սկսնակ ձեռներեցների աջակցության գործիքակազմի ընդլայնման ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացում՝ ֆինանսների, ձեռնարկատիրական հմտությունների ու կապերի, ինչպես նաև գիտելիքի հասանելիության բարձրացման նպատակով,
5) Իրականացնել ճգնաժամային և հետճգնաժամային իրավիճակներում ձեռներեցության դիմակայունության բարձրացմանն ուղղված աջակցության գործուն մեխանիզմների մշակում ու իրականացում՝ նորարարական գաղափարների իրականացմամբ եկամտի այլընտրանքային աղբյուրներ ստեղծելու և Հայաստանի մրցակցային առավելությունները բացահայտելու միջոցով,
6) Իրականացնել տեղական ընկերությունների ճանաչելիության բարձրացման և արտաքին շուկաներում շահավետ դիրքավորման նպատակով աշխատանքների իրականացում՝ միտված արտահանման կարողությունների զարգացմանը,
7) Իրականացնել ոլորտային ռազմավարական փաստաթղթերի վերանայման, ինչպես նաև` դրանցով նախանշված նպատակների և գերակայությունների մասով բյուջետային և միջնաժամկետ ծրագրերի ներկայացմանը մասնակցություն,
8) Իրականացնել տեղական ընկերությունների բիզնես կառավարման, բրենդինգի, PR-ի և միջազգայնացման, ֆինանսական պլանավորման, կորպորատիվ կառավարման սկզբունքների ներմուծման, առավել բարձր հավելյալ արժեքի ստեղծման և այլ գործընթացներում ձեռներեցության սուբյեկտների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքներ։
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
2) կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն,
3) հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ տնտեսագիտության բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ,
4) ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
5) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
6) գրական հայերենի տիրապետում, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
7) պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022թ. հունիսի 23-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք.Երևան, Մհեր Մկրտչյան 5:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
· դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
· հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
· տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրականներ (CV),
· արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
· մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,
· անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում և ընդգծելով հայտարարության համարը (առանց ստորաբաժանման անվանման և հայտարարության համարի դիմումները չեն դիտարկվի):
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն` naslanyan@mineconomy.am):