ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը հայտարարում է մրցույթ՝
գործարար և ներդրումային միջավայրի բարելավման վարչությունում փորձագետ ներգրավելու վերաբերյալ
2022-06-20
Փորձագետը ներգրավվում է Էկոնոմիկայի նախարարության գործարար և ներդրումային միջավայրի բարելավման վարչության գործառույթների և հանձնարարականների իրականացման համար:
1․ Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝
Իրականացնել գործարար ու ներդրումային բարենպաստ միջավայրի ապահովման նպատակով՝ մաքսային, հարկային օրենսդրական և վարչարարական ընթացակարգերի ուսումնասիրություն գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը խոչընդոտող խնդիրների վերացման ուղղությամբ առաջարկների ներկայացում, տրամադրել գործարար ու ներդրումային միջավայրի վերաբերյալ ներկայացված օրենսդրական նախագծերի մասին մասնագիտական կարծիք, մասնակցել Հայաստանի Հանրապետությունում առևտրի և ծառայությունների ոլորտում գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականության մշակման գործընթացին:
2․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է 1/մեկ/ տարի:
3․ Աշխատանքային պարտականություններն են`
- իրականացնել գործարար ու ներդրումային բարենպաստ միջավայրի ապահովման նպատակով՝ մաքսային, հարկային օրենսդրական և վարչարարական ընթացակարգերի ուսումնասիրություն,
- իրականացնել գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը խոչընդոտող խնդիրների վերացման ուղղությամբ առաջարկների ներկայացում,
- տրամադրել գործարար ու ներդրումային միջավայրի վերաբերյալ ներկայացված օրենսդրական նախագծերի մասին մասնագիտական կարծիք,
- իրականացնել գործարար միջավայրի բարելավմանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակում, եզրակացությունների տրամադրում, դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների մշակում,
- մասնակցել աշխատանքային օրենսդրության կատարելագործմանը՝ ապահովելով գործատուների և աշխատողների շահերի հավասարակշռումը,
- մասնակցել Վարչության իրավասությունների շրջանակներում նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ գործարար միջավայրի ոլորտում խորացված կարգավորման ազդեցության գնահատմանը,
- մասնակցել հարկային արտոնությունների, այդ թվում՝ գործարար միջավայրի վրա ազդեցության գնահատման և գործնական կիրառման հետ կապված աշխատանքներին,
- մասնակցել գործարար և ներդրումային ոլորտների մասնագիտական, փորձագիտական աշխատանքային խմբերի կամ հանձնաժողովների աշխատանքներին,
- մասնակցել Հայաստանի Հանրապետությունում առևտրի և ծառայությունների ոլորտում գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականության մշակման գործընթացին:
4․ Փորձագետին ներկայացվող պահանջներն են՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- կրթություն, որակավորման աստիճանը՝ բարձրագույն կրթություն,
- տնտեսագիտության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ ֆինանսավարկային բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ,
- ծրագրով նախատեսվող աշխատանքների իրականացման հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- գրական հայերենի տիրապետում, օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- պատասխանատվության բարձր զգացում, ճշտապահություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն։
5․ Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022թ. հունիսի 23-ը ներառյալ:
6․ Աշխատավայրը` ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5:
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարագապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում։
8․ Ընտրություն կատարելու եղանակը`
Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9․ Դիմող քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
- դիմում նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի/ների), վկայական/ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճենները բնօրինակների հետ միասին, հայերեն ինքնակենսագրականներ (CV),
- արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ գունավոր լուսանկար 3X4 սմ չափի,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը։
10․ Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով՝ նշելով, թե որ ստորաբաժանման փորձագետի պաշտոնի համար է դիմում (առանց ստորաբաժանման անվանման նշման դիմումները չեն դիտարկվի):
11․ Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 09.30-12.30-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից)։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 7-րդ հարկ, 703 սենյակ, հեռ.` 011-59-71-98, էլեկտրոնային փոստի հասցեն` lbaghdasaryan@mineconomy.am):