ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է` Նախարարությունում քաղաքացիական ծառայության հետևյալ թափուր պաշտոնը
որոշակի ժամկետով զբաղեցնելու մասին
Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի հայտերի ընդունման բաժնի ավագ մասնագետ (ծածկագիր` 23-Գ34.1-18.5-Մ4-1)
- մասնակցում է ներկայացված արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերի փաստաթղթերի ստուգման աշխատանքներին և դրանց մուտքագրմանը համապատասխան հիմնապաշարներ,
- մասնակցում է Գրասենյակի պաշտոնական էլ. փոստի մշտական դիտանցմանը, փաստաթղթերի գրանցմանը,
- մասնակցում է իրավունքի փոխանցման և լիցենզային պայմանագրերի գրանցման մասին դիմումների և արդյունաբերական սեփականության օբյեկտների պետական գրանցամատյաններում փոփոխություններ կատարելու մասին դիմումների և գրանցված ապրանքային նշանների երկարաձգման մասին դիմումների ընդունմանը և գրանցմանը համապատասխան հիմնապաշարներ,
- իրականացնում է Գրասենյակի մտից փաստաթղթերի գրանցումը Գրասենյակի փաստաթղթաշրջանառության համակարգ, համարակալումը և առաքումը,
- իրականացնում է փոստային նամակների ստացումը, ինչպես նաև առաքվող նամակների՝ փոստային առաքման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների կատարումը,
- մասնակցում է քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից uտացված դիմումների, առաջարկությունների և բողոքների գրանցման և ծանուցման աշխատանքներին։
Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն,
- հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ,
- գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- պաշտոնի անձնագրով սահմանված ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների տիրապետում:
Աշխատավարձի չափը՝ 150,799 (հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) դրամ:
Նշված պաշտոնն զբաղեցվում է որոշակի ժամկետով՝ մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը՝ այդ թվում՝ վաղաժամկետ։
Ընտրությունն կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով. անհրաժեշտության դեպքում կարող է անցկացվել հարցազրույց:
Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- անձնագրի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
- դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ)ը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի պատճեն(ներ),
- զինվորական գրքույկի պատճենը (նշված փաստաթուղթը ներկայացնում են արական սեռի անձինք),
- մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` անձամբ կամ էլեկտրոնային հասցեով՝ ժամը 9.30-ից մինչև 12.30-ը։ Նշված ժամկետում պահանջվող փաստաթղթերի ամբողջ փաթեթը չներկայացնելու դեպքում տվյալ թեկնածությունը նշված պաշտոնի համար չի քննարկվելու:
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 2022 թվականի մայիսի 2-ը:
ՀՀ քաղաքացիները Նախարարությունում քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար կարող են դիմել Նախարարության անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5, հեռ. 011-59-71-95, 011-59-71-98, էլ-փոստ՝ lbaghdasaryan@mineconomy.am/):