Վաճառվում են «Գյուկոնդ» բաց բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերը
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2022 թ․ ապրիլի 7-ին ընդունած՝ «Գյուկոնդ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին» թիվ 444-Ա որոշման համաձայն, ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը դրվել են աճուրդի։
Աճուրդը կկայանա 2022 թվականի մայիսի 4-ին, ժ․՝ 11։00-ին՝ Պետական գույքի կառավարման կոմիտեում։
Հասցե՝ Երևան, Տիգրան Մեծի 4։